Սիրիական ընդդիմադիրները հարձակվել են Սիրիայի ՀՀՊ բազաների վրա
Վերջին լուրեր
Ս.թ. նոյեմբերի 3-ի վաղ առավոտյան Սիրիայի ընդդիմադիր զորքերը լայնամասշտաբ հարձակվողական մարտ են իրականացրել Իդլիբ նահանգի հյուսիսում գտնվող Սիրիայի ՀՀՊ բազաների ուղղությամբ: Բրիտանական BBC գործակալության հաղորդման համաձայն՝ մարտն իրականացվել է 5 ուղղությամբ, որի ընթացքում կիրառվել են հրթիռային սարքավորումներ և արկեր:
Ըստ բրիտանական գործակալության՝ ընդդիմադիրների ռազմավարական խնդիրն է եղել կաթվածահար անել կառավարական զորքերի՝ Հալեպում ԶՈՒ ստորաբաժանումներին զենք հատկացնելու հիմնական ուղիները: Ուշագրավ է, որ ռազմական գործողություններին համընթաց՝ ընդդիմադիր զորքերին աջակցող ուժերը համացանցային քարոզչություն են մեկնարկել, որտեղ ակտիվ հղումներ են տեղադրել այսօր առավոտյան տեղի ունեցած մարտի մանրամասներից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)