Դրեյքը համերգի ժամանակ մոտ 30 հազար դոլար արժողությամբ պայուսակ է նվիրել երկրպագուհուն
ԺամանցԿանադացի ռեփեր և պրոդյուսեր Դրեյքը շքեղ նվեր է մատուցել երկրպագուհուն, հաղորդում է Page Six-ը։
36-ամյա կատարողը Լոս Անջելեսում համերգի ժամանակ բեմ է բարձրացել Hermes Birkin վարդագույն պայուսակով։ Ելույթից հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է աստղը թանկարժեք իրը նվիրում ֆան գոտու առաջին շարքում կանգնած երկրպագուհուն։ «Դրեյքը ժլատ չէ։ Համոզվեք, որ անվտանգության աշխատակիցները օգնեն նրան դուրս գալ»,- ասում է նա տեսանյութում:
Հայտնի է, որ Birkin պայուսակի այս մոդելի արժեքը վերավաճառքի հարթակներում հասնում է 30 հազար դոլարի: