Իսկ, ահա, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախագահությամբ և տեղակալների անդամությամբ գործող ատեստավորման հանձնաժողովի կողմից այսուհետ իրականացվելու է միայն ազգային անվտանգության մարմիններում բաժնի պետի և դրանից բարձր պաշտոն զբաղեցնող ծառայողների ատեստավորումը: Հիմնավորման մեջ նշվում է, թե նման բաժանում է կատարվել՝ հաշվի առնելով նաև ատեստավորվող ծառայողների մեծ թիվը, ատեստավորման գործընթացի ողջ ծավալը և դրա անընդհատության ապահովման անհրաժեշտությունը:
Միևնույն ժամանակ հավելենք, որ ԱԱԾ տնօրենի նախագահությամբ ատեստավորման գործընթացը իրականացվում է 3 փուլով՝ ստուգարքի, թեստավորման և հարցազրույցի: