Աղաչում եմ, պաղատում եմ վերջ տվեք բլոկադային. իմ երեխայի մարմինը բերեք ինձ. արցախցի Հելենի մայր
ՀասարակությունՇիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մահացել էր նաև արցախցի Հելենը: Նրա մարմինն Ադրբեջանը հրաժարվում է հանձնել Արցախին:
Այսօր Հելենի մայրը Ստեփանակերտում՝ Կարմիր խաչի գրասենյակի դիմաց ակցիա է անում, պահանջում է իր երեխայի մարմինը:
«Աղաչում եմ, պաղատում եմ վերջ տվեք բլոկադային. իմ երեխայի մարմինը բերեք ինձ»,-ասել է մայրը։