«Դու չես խաղա». հայտնի են դարձել ՊՍԺ-ի և Մբապեի բանակցությունների մանրամասները
Սպորտ
«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին սպառնացել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին, որ նա այլեւս չի խաղա թիմում, մինչև որ զիջումների չգնա: Ֆուտբոլիստի և ակումբի ղեկավարության հանդիպման մանրամասները հրապարակել է Onze Mondial-ը։
«Կտեսնես։ Դու այլևս չես խաղա: Մենք չենք զիջի»,- հանդիպման ժամանակ հարձակվողին այս խոսքերն է ուղղել ՊՍԺ-ի նախագահը:
«Կտեսնե՞ս։ Բայց ի՞նչ կտեսնեմ։ Դու կլինես միակ նախագահը, ում ժամանակ ես չեմ խաղա»,- պատասխանել է Մբապեն։
Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2024 թվականին։ Հարձակվողն ի սկզբանե հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը մինչև 2025 թվականը՝ համաձայն պայմանագրի մի կետի, ինչը հանգեցրել է նրա կոնֆլիկտին փարիզյան թիմի ղեկավարության հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում