«Քովիդի» աղմկահարույց գործով 27 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի․ «Փաստինֆո»
Իրավունք
«Քովիդի» աղմկահարույց գործով 27 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արսեն Թորոսյանի՝ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում պաշտոնավարման տարիներին կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ աղմկահարույց «Քովիդի» գործով մեղադրյալի կարգավիճակում է նրա նախկին տեղակալ, այժմ՝ փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, առողջապահության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ։
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, վարույթի շրջանակներում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 27 անձ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել