Անիի կամրջի վերականգնման նախագիծը սառեցվել է․ Sputnik Արմենիա
ՀասարակությունՀայաստանի և Թուրքիայի պաշտոնյաները չեն համագործակցում անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման հարցում։
Հայ-թուրքական սահմանին գտնվող Անիի կամրջի վերականգնման նախագիծը փաստացի սառեցված է։
Sputnik Արմենիան դիմել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և խնդրել մի քանի հարցի պատասխանել՝ արդյոք կազմվե՞լ են Անիի կամրջի վերականգման նախագծանախահաշվային փաստաթղթերը, հայտնի՞ են վերականգման ժամկետները և գումարը, արդյոք նախարարությունը որևէ քննարկում անցկացնո՞ւմ է թուրքական պաշտոնյաների հետ այս հարցով։
Նախարարությունից պատասխանել են, որ առկա է Անիի կամրջի նախնական էսքիզային տարբերակը (ինչը նախկինում էլ էր հայտնի. խմբ․)։
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը թուրքական կողմի հետ բանակցություններ չի տանում», - ասված է գրավոր պատասխանում։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։