Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով 

«Ժառանգությունը» հակակոռուպցիոն առաջարկների փաթեթ է փոխանցել վարչապետին

Վերջին լուրեր

Այսօր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ԱԺ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ՀՀ վարչապետի հրավերով մասնակցել են կոռուպցիայի դեմ պայքարի հարցերին նվիրված քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների խորհրդակցությանը:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կուսակցության ներկայացուցիչները ներկայացրել են կուսակցության տեսակետները խնդրի առնչությամբ: Արմեն Մարտիրոսյանը ՀՀ վարչապետին է փոխանցել «Ժառանգության» հակակոռուպցիոն առաջարկների փաթեթը:

«Ժառանգություն» կուսակցության հակակոռուպցիոն առաջարկությունների փաթեթ, որն առաջարկում է իրականացնել հետևյալ քայլերը.

1.Օրենքի համահավասարության ու պատժելիության սկզբունքի կիրառում բոլոր քաղաքացիների նկատմամբ՝ ՀՀ Նախագահից ու նրա ընտանիքի անդամներից մինչև շարքային քաղաքացի:

2.Քաղաքական, հասարակական, մասնագիտական ոլորտներում նոր, տաղանդավոր, արհեստավարժ, անկախ մարդկանց մասնակցության աստիճանական, բայց նպատակամետ աճ, որոնք կոչված կլինեն փոխարինելու գորշ, ամեն ինչի հետ համակերպվող «լճացման էլիտային», պետական ծառայողների նոր սերնդի ձևավորում:

3.Լիակատար պետական աջակցություն ժամանակակից միջին խավի ձևավորմանը, մանր և միջին սեփականատերերի իրավազրկության վերացում:

4.Պետական ապարատի հակակոռուպցիոն զտման իրականացում' «վիրահատական միջոցառումներ». ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկել երկրում արմատացած քաղաքական, համակարգային և վարչատնտեսական կոռուպցիայի ու անօրինականությունների գլխավոր պատասխանատուներին, ովքեր բազմիցս խախտել են երկրի Սահմանադրությունը և օրենքները:

5.Համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում' կուսակցությունների պետական ֆինանսավորման իրական ավելացումՙ և խոշոր բիզնեսից կախվածության նվազեցում:

6.Վերահսկիչ պալատի և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ձևավորման և կառավարման գործում խորհրդարանական ընդդիմության դերի մեծացում:

7.Լայն լիազորությունների օժտամբ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ միջկուսակցական Հակակոռուպցիոն խորհրդի ձևավորում, ընդդիմության մեծ դերակատարմամբ:

8.Պետական ձեռնարկությունների և հանքավայրերի' ապօրինի, չհիմնավորված ցածր գներով, պետությանը հասցված խոշոր չափերի վնասով իրականացված մասնավորեցումների վերանայում, ազգայնացում և նոր մասնավորեցում' բաց, թափանցիկ մրցույթների հիման վրա, որի արդյունքում բյուջետային հավելյալ եկամուտների ապահովում. միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Հրազդան, Աբովյան քաղաքներում և Սյունիքի մարզի Սվարանց գյուղում գտնվող երեք երկաթահանքերի հետ կապված ապօրինի, ստվերային գործարքների վերանայման շնորհիվ հնարավոր է պետության բյուջե վերադարձնել ավելի քան 266 մլրդ դրամ գումար:

9.Նունն իրականացնելո հանցավոր ճանապարհով և անաշխատ եկամուտներով կուտակված հարստության նկատմամբ' կիրառելով օրինականության վերականգնմանն ուղղված օրենքով սահմանված միջոցներ' այն վերադարձնելով պետության տնօրինությանը, որպեսզի հետագայում մասնավորեցվի ազատ, իրավական, մրցակցային եղանակով:

10.Հիմնել հատուկ մարմին' անկախ դատախազի հաստատություն, որը կնշանակվի խորհրդարանի կողմից և որի իրավասությունների մեջ կմտնի պետական ու հասարակական շահի ոտնահարման դեպքերում քրեական գործերի հարուցումը.

11.Փոփոխություններ և լրացումներ իրականացնել «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում' վերացնելով ՀՔԾ-ի կախվածությունը դատախազությունից:

12.Փոփոխություններ և լրացումներ իրականացնել «Վերահսկիչ պալատի մասին», «Դատախազության մասին» օրենքներում' մեծացնելով Վերահսկիչ պալատի դերը և սահմանելով դատախազության պարտականությունը' գործ հարուցելու հայտնաբերված չարաշահումների կապակցությամբ.

13. «Արդարադատությունից» անարդարացիորեն տուժած քաղաքացիների վնասները փոխհատուցել ակնհայտորեն անարդար դատական ակտ հրապարակած դատավորի անձնական գույքի և ունեցվածքի հաշվին:

14.Իսպառ բացառել իշխանության հետ օլիգարխների, խոշոր բիզնեսի այլ ներկայացուցիչների սերտաճումը, հիմնաքանդել արհեստական մենաշնորհները, բացահայտել ու պատասխանատվության ենթարկել բոլոր մակարդակներում անձնական, ընտանեկան կամ կուսակցական նպատակով պաշտոնական դիրքի չարաշահող անձանց:

15.Հակամրցակցային գործարքից, դեմպինգից, այլ հակաօրինական գործողություններից տուժած ձեռնարկությունների, անհատ ձեռներեցների և քաղաքացիների կորուստները դատական կարգով ամբողջապես փոխհատուցել այդ գործողություններն իրականացրած ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների հաշվին:

16.Բացառել Ազգային ժողովում ընդունվող օրենսդրության վրա գործարար շրջանակների ազդեցությունն ու ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց առկայությունը խորհրդարանում, ինչպես նաև պաշտոնից հեռացնել մասնավոր շահ հետապնդող պաշտոնյաներին:

17.Ընդունել ու կիրառության մեջ դնել փոքր և միջին բիզնեսի հարկային բեռը թեթևացնող, բիզնեսին հարկային ահաբեկչությունից ու կամայականությունից զերծ պահող հարկային պարզեցված օրենսդրություն:

18.Վերանայել ՀՀ գործող օրենսդրությունը' կոռուպցիոն ռիսկերին վերաբերող դրույթների վերացման և պատասխանատվության հստակ նորմերի սահմանման, ինչպես նաև ԳՐԵԿՕ-ի (Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խումբ) պահանջների կատարման լույսի ներքո:

19.Վերանայել «Գնումների մասին» օրենքը' պետական ու համայնքային ենթակայության հաստատությունների կարիքների համար հայտարարվող մրցույթների արդարության, թափանցիկության և օրինականության ապահովման նպատակով:

20.Օրինական հարկային վարչարարության միջոցով բարեխիղճ հարկատուներին ապահովագրելով կրկնակի հարկումից և մաքսային վճարումներից, որոնք գանձվում է անբարեխիղճների բացը լրացնելու համար: Այդ նպատակով անհրաժեշտ է ամբողջապես փոխել Հարկային և մաքսային մարմինների աշխատակիցներին' հարևան Վրաստանի օրինակով:

21. Օրենսդրորեն սահմանափակել գործարարների կողմից մաքսային բրոքերներին կատարվող հսկայածավալ վճարումները:

22.Կատարելագործել Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Վերահսկիչ պալատի, էթիկայի հանձնաժողովի, ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի ու եկամուտների հայտարարագրման ինստիտուտները, ինչպես նաև լրամշակել Քրեական օրենսգիրքը տնտեսական հանցագործությունների մասով:

23. Խստացնել օրենսդրությունը' մենաշնորհային տնտեսության վերացման նպատակով, փոփոխություններ և լրացումներ առաջարկել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և հարակից այլ օրենքներում:

24.Գործող օրենքների կիրառմամբ' ստվերային տնտեսության մեջ գտնվող օլիգարխներին և խոշոր բիզնեսը հարկման դաշտ բերելու գործընթացի շնորհիվ արդեն 2013թ. հարկերի մասնաբաժինը ՀՆԱ-ում 17%-ից' 23%-ի, ինչը թույլ կտա լրացուցիչ բյուջե մուտքագրել մոտավորապես 245 մլրդ դրամ (շուրջ $ 625 մլն):

25.Ավտոմեքենաների տեխնիկական վիճակի կազմակերպումն ու վերահսկողությունը օրենքով ամրագրել դրանք ապահովագրող ընկերությունների վրա:

26. Հակակոռուպցիոն ռազմավարության նոր հայեցակարգի մշակում և ընդունում' քաղաքացիական հասարակության լայն ներգրավվածությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
Ամենադիտված