Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել Աղստեւ գետից. նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 22-ին, ժամը 23։49-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղստեւ գետում քաղաքացի է նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքացի Ս․ Դ․-ին (ծնված 1994 թ․) դուրս են բերել գետից եւ պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը