ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունը Վանաձորում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերել Ֆիրդուսի թաղամասում 76-ամյա տղամարդն ընկել է կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից․ նա վերակենդանացման բաժանմունքում է Կենսաբազմազանությունը պետք է լինի յուրաքանչյուր որոշում կայացնելու մաս. Գուտերեշ Հայ մարզիկի ռեկորդը. Ինդոնեզիայի նարնջագույն երկինքն ու Թուրքիայի եղանակային վտանգը ՀՀ-ն հանձնառու է նպաստել աշխարհքաղաքական երկխոսություններին Դատարանը մերժեց Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով դատաքննությունից հեռացնելու դատախազության միջնորդությունը Ուղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսը Հայաստանն ու Ռուսաստանը երկաթուղիների կոնցեսիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Կաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում Լավրով․ «Մոսկվան TRIPP երթուղուն մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել» 

Երեք տասնամյակից ավել` արյամբ շարված պետականության պատը ճեղք է տվել, փլուզվում է աչքի առաջ

Քաղաքական

33 տարի առաջ այս օրը հայոց անկախ պետականության հաստատման գործընթացը սկսվեց «Միացում» գաղափարով:

1988-ին լայն թափ առած Ղարաբաղյան շարժումն այն մեկնակետն էր, որից գծվեց ազգային վերազարթոնքի եւ միասնական ապագայի ուղին։

Հայաստանի անկախության Հռչակագրի հիմքում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումն էր, որով փորձ էր արվել իրավական ուժ տալ հայ ժողովրդի՝ բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտմանը ի կատար ածելով հայ ազգի դարավոր երազանքը:

Անկախության երեք տասնամյակներին Հայկական երկու հանրապետությունները կրեցին հաղթանակներ ու պարտություններ, անցան տնտեսական ու սոցիալական ճգնաժամերի միջով, ստեղծեցին հիմքեր պահպանելու հայկական ինքնությունն ու Հայոց պետականությունը, ձևավորեցին պետական կառավարման ինստիտուտներ, որոնք գրանցեցին բազում հաջողություններ, բայց և զերծ չմնացին սխալներից ու ձախողումներից:

Մենք ապրեցինք անկախության բերկրանքը և զգացինք աշխարհաքաղաքական ճնշումների բեռը, առաջնորդվեցինք համամարդկային արժեքներով, բայց և բախվեցինք միջազգային հանրության անտարբերությանն ու երկակի ստանդարտների գերակայությանը միջազգային իրավունքի և հիմնարար սկզբունքների հանդեպ:

Այսօր էլ Անկախության համար պայքարը մեր անբաժան ուղեկիցն է և շարունակվում է ստիպելով դիմակայել նոր մարտահրավերների: Եվ այս համատեքստում առավել քան խոցելի վիճակում է հայտնվել Արցախի Հանրապետությունը, որ կերտվել է մաքառման ու սխրանքի անօրինակ ճանապարհով:

Ողջ ազգի համար Արցախը դարձել էր Հաղթանակի խորհրդանիշ և մարտահրավերներին դիմակայելու նրա արժանապատիվ ու պարզճակատ կեցվածքը հպարտություն էր պատճառում բոլորիս: Պետականակերտման մեր ուղին հարուստ էր այնպիսի փառապանծ դրվագներով, որ կերազեին շատ ու շատ ազգեր։

Երեք տասնամյակից ավել` արյամբ ու քրտինքով շարված պետականության պատը ճեղք է տվել ու փլուզվում է աչքի առաջ:

Արցախը կորցնելու սպառնալիքն ավելի քան շոշափելի է. թշնամու կողմից հետեւողականորեն պարտադրվող մարտահրավերներին զուգահեռ, տարբեր ուժերի կողմից Ակնայի ճանապարհի գործարկման՝ Ադրբեջանի հետ ինտեգրման թեմայի գեներացումը, հումանիտար հարցերով գերխնդրի լուծումից շեղումը, ատելության խոսքի եւ ներքին հաշվեհարդարների՝ պետական մակարդակով խրախուսումը, սահմանադրական կարգի տապալման փորձերը, բարոյական նորմերի ոտնահարումը անհանդուրժելիորեն մեզ մոտեցնում են անդառնալիության կետին:

«Արցախի անվտանգության ու զարգացման ճակատը» և Շարժման հայաստանյան հարթակը, պատմական այս կարևոր հանգրվանում սթափության ու եռամիասնության պահպանության կոչ է հնչեցնում։

Մենք մեծ գին ենք վճարել մեր պապերի, հայրերի և զավակների կյանքով՝ հանուն մեր անկախության և պարտք ունենք մեր սուրբ նահատակների և գալիք սերունդների առջև՝ պայքարելու և ամենօրյա դիմակայությամբ կերտելու մեր երազանքի Հայրենիքը։

44 օրյա պատերազմում պարտության պատճառների բեռն ուսած, հետպատերազմյան դժվարությունների հաղթահարման ուղեծիրը կորցրած և թշնամու կողմից մեկուսացված Արցախի անվտանգության գլխավոր երաշխավորը Հայաստանի Հանրապետությունը պիտի լինի, Պայքարի գլխավոր զենքը՝ համազգային համախմբումը: Միայն այդպես կարելի է ապացուցել հավատարմությունը Հայաստանի անկախության հռչակագրին։

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենաՀայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունըՎանաձորում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերելՖիրդուսի թաղամասում 76-ամյա տղամարդն ընկել է կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից․ նա վերակենդանացման բաժանմունքում էԿենսաբազմազանությունը պետք է լինի յուրաքանչյուր որոշում կայացնելու մաս. ԳուտերեշՀայ մարզիկի ռեկորդը. Ինդոնեզիայի նարնջագույն երկինքն ու Թուրքիայի եղանակային վտանգըՀՀ-ն հանձնառու է նպաստել աշխարհքաղաքական երկխոսություններինԻրանի զինված ուժերը հայտնել են Հորմուզի նեղուցում լցանավի վրա հրդեհի մասինԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներովԴատարանը մերժեց Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով դատաքննությունից հեռացնելու դատախազության միջնորդությունըHaber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակՈւղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսըՆեթանյահուն ծանոթացել է Հորդանանի հետ սահմանին կառուցվող արգելապատնեշի աշխատանքներինՀայաստանն ու Ռուսաստանը երկաթուղիների կոնցեսիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծենԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկումԵՄ գագաթնաժողովը, որը պետք է տեղի ուենար Ռիադում, հետաձգվել է հութիների հարձակումների և օդանավակայանի փակման պատճառովԻսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոԼավրով․ «Մոսկվան TRIPP երթուղուն մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել»CNA. Ալբանիայում ցուցարարների և ոստիկանության բախումներ են տեղի ունենումWSJ. ԱՄՆ-ն սեպտեմբերից ի վեր վեց անգամ խնդրել է Ուկրաինային դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըԼուկաշենկոն ճապոնական հորթ է նվեր ստացել «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-18-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն․ ամբողջական ցանկը Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքըԿառավարությունը երկարաձգել է արտահանման սուբսիդիաները․ ԵԱՏՄ երկրներ գինի և կոնյակ արտահանելու աջակցությունը կկրճատվիՄիրզոյան․ խաղաղության հաստատմամբ փոխվել են ԵԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի ակնկալիքներըՓաշինյանը չի բացառում երկաթուղու ռուսական կոնցեսիայի կառավարման ձևաչափի փոփոխությունըԼավրովն առաջարկել է «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումներն անցկացնել Երևանում և ԲաքվումՎերացվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը․ ՍԱՏՄԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության ներկայացուցչի հետՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերԻրանի պատվիրակությունը լքել է դահլիճը CICA գագաթնաժողովում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակԱրտաշատում «Nissan»-ի գազի բալոնն է պայթել․ երկու տուժած կա․ մանրամասներ ՀՀ-ում ոչ ռազմավարական կետեր չկան․ էդ ի՞նչ խոսույթա՝ Տիգրանաշենը կապումա հարավը մյուս տարածքներին. ՓաշինյանՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավարԿալասն ասել է, որ ԵՄ առաջնորդները չափազանց զբաղված են Վրաստանի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու համար Փաշինյան․ երեք ամսից պարզ կլինի՝ Ռուսաստանը պատրա՞ստ է ներդրումներ անել երկաթուղու ոլորտումՀրդեհ՝ Արտաշատի ԲԿ-ի մոտ․ մեքենան բռնկվել է․ վարորդն ու ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Որքանո՞վ է տրամաբանական, որ գերիների մասով 1000 նամակ են տալիս Կառավարությանը՝ ասում են տար.ՓաշինյանԱնկլավների փոխանակում․ Միրզոյանը հաստատեց, Մասկը դեմ է Starlink-ով հարվածներինԻնչպե՞ս են մարդիկ ընդունել Ֆրունզիկ Մկրտչյանի արձանըՄինչև 2031-ը՝ խաղաղությո՞ւն․ անկլավների փոխանակո՞ւմ և Թուրքիայի հետ սահմանի բացո՞ւմՓաշինյան․ հայկական արտադրանքը աստիճանաբար մուտք է գործում եվրոպական շուկաՍիսիանում 13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրելու կասկածանքով տղամարդ է ձերբակալվելԱլիև․ «Բաքուն գրավելու մասին սպառնացողներն այսօր ադրբեջանական բանտերում են»Փաշինյան․ «Ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել» Անձամբ եմ հորդորել գնան ու քանդեն բուդկաները՝ տարածքը վերադարձնեն. Նիկոլ Փաշինյան Ես սրտի օլիգարխ չունեմ, բա ուր ա՞ իմ միլիոնները, սրանից հետո դատի եմ տալու. Փաշինյան Փաշինյանը՝ COP17-ին Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցության մասին․ ինչ է հայտնի այս պահին Կանխավարկած և պլաններ այս պահին չունենք. Փաշինյանը՝ նախարարությունների ստեղծման կամ վերացման մասին Փաշինյան․ պետք է լուծում գտնել, որ սահմանին անկլավներ և էքսկլավներ չլինեն
Ամենադիտված