Դատարանը մերժեց Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով դատաքննությունից հեռացնելու դատախազության միջնորդությունը Ուղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսը Հայաստանն ու Ռուսաստանը երկաթուղիների կոնցեսիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Կաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում Լավրով․ «Մոսկվան TRIPP երթուղուն մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել» «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-18-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն․ ամբողջական ցանկը Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքը Կառավարությունը երկարաձգել է արտահանման սուբսիդիաները․ ԵԱՏՄ երկրներ գինի և կոնյակ արտահանելու աջակցությունը կկրճատվի Միրզոյան․ խաղաղության հաստատմամբ փոխվել են ԵԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի ակնկալիքները Փաշինյանը չի բացառում երկաթուղու ռուսական կոնցեսիայի կառավարման ձևաչափի փոփոխությունը Լավրովն առաջարկել է «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումներն անցկացնել Երևանում և Բաքվում Վերացվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը․ ՍԱՏՄ 

Միմյանց «փուռը տվող» ՔՊ-ական պաշտոնյաների 10-յակը

Վերլուծական

Որքան էլ որ ՔՊ ներսում փորձում են տպավորություն ստեղծել, որ ներթիմային որևէ լարվածություն տեղ չունի հեղափոխականների շրջանում, մի բան ակնհայտ է՝ վերջին շրջանում ՔՊ-ական տարբեր պաշտոնյաներ չեն թաքցնում նույնիսկ միմյանց հանդեպ ունեցած անհարգալից վերաբերմունքը:

Դիցուք՝ շաբաթներ առաջ համացանցը զարմացրել էր առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի գրառումը, որտեղ նա, ըստ էության, ծաղրում էր իր ղեկավարի՝ Անահիտ Ավանեսյանի հայտնի աղային ռեֆորմը:   Նա ֆեյսբուքյան իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել, որը տիկ-տոկից է, և արել է տիկտոկեր։ Տեսանյութում տիկտոկերը հանրային սննդի օբյեկտում է, և երբ ձեռքն է վերցնում աղամանը, դիմացը «հայտնվում» է Անահիտ Ավանեսյանը։ Տեսանյութը փոխնախարարը վերնագրել է ․ «Աղի իրազեկման միջազգային շաբաթվա ամենադիպուկ վիդեոն»։ Զարմանալի է, որ մի ամբողջ գերատեսչության փոխնախարար տիկ-տոկյան տեսանյութը, ոչ միայն որակում  է ամենադիպուկը, այլև այդ կերպ, ըստ էության, միանում է նախարարի՝ հանրային քննարկման ներկայացրած նախագծի վերաբերյալ արված հումորներին։

Շաբաթներ առաջ, երբ ԱԺ-ում քննարկվում էր «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի ընթացքում բավական կոշտ զրույց ստացվեց պատգամավոր Բաբկեն Թունյանի և Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի միջև: Թունյանը բառացիորեն ասաց հետևյալը՝ եթե ԱԺ բերվում է որևէ նախագիծ, պետք չէ մեզ հիշեցնել, թե վարչապետը ինչ է ասել այդ մասին: Թերևս այսպես նա սթափեցնում էր նախարարին, ով հաճախ է հղում անում վարչապետի այս կամ այն խոսքին:

Բավական լարված էին Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի և պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարաբերությունները: Գորիսում կայացած վերջին ՏԻՄ ընտրություններում ՔՊ թեկնածուն Վլադիմիր Աբունցն էր: Նա Ագարակի մաքսատան նախկին պետն է եղել՝ 2019 թվականի մարտի 8-ից սկսած չի աշխատում, ժամանակին բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել ՀՀԿ-ականների հետ եւ ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի մտերիմն է, ու վերջինիս շնորհիվ է ՔՊ-ում նրա թեկնածությունը հաստատվել։ Սյունիքի արդեն նախկին մարզպետը ցանկացել է իր տեղակալ Կարո Ավանեսյանին առաջ հրել, սակայն՝ ապարդյուն։ Ներթիմային պայքարին ներգրավվել են նաեւ ընտանիքների անդամները. փոխմարզպետի կինն օրերս Արմեն Խաչատրյանին ու նրա թեկնածուին քննադատող ստատուս էր գրել, ապա ջնջել:

Սյունիքից ընտրված ՔՊ-ական պատգամավորները որոշել էին կոալիցիա կազմել ընդդեմ գործող մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, իսկ դա իր հերթին նշանակում էր ընդդիմանալ ոչ թե Ղուկասյանին, այլ նրան նշանակող Նիկոլ Փաշինյանի կամքին և քաղաքական որոշմանը: Փաստացի քաղաքական պայքարը տարատեսակ լծակների համար ՔՊ-ի ներսում այնքան է սրվել, որ բանը հասել է անգամ Փաշինյանի նշանակած կադրերի ոտքի տակ փորելուն:  Վերը նշված խորհրդարանականների կոալիցիան, ըստ էության, ղեկավարում է Սյունիքի նախկին մարզպետ Արմեն Խաչատրյանը, ով չի հաշտվել մարզպետի պաշտոնը կորցնելու մտքի հետ:Սա միակ թեժ պայքարը չէ Սյունիքում՝ ՔՊ տարբեր թևերի միջև: Մամուլը վերջերս գրել էր, որ «Քաղպայմանագրի» Սիսիանի կառույցում երկու թեւի են բաժանվել եւ, կարելի է ասել, պատերազմում են իրար դեմ: Մի թեւը համակարգում է Ներսես Խաչատրյանը, ակտիվ կուսակցական Արսեն Ավագյանը եւ ուղնուծուծով այլ ՔՊ-ականներ: Մյուս թեւը՝ նախկինների ճամբարից հեռացած Կարեն Համբարձումյանը՝ իր թիմով: Կարեն Համբարձումյանը, օրինակ, վերջերս հորդորել է իր բարեկամ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին ազատել Արսեն Ավագյանի ազգականներին, որոնք աշխատում են համայնքային ենթակայության հիմնարկներում:

Առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն այն համոզմանն է, որ հատկապես կառավարությունն ու առողջապահության նախարարությունը պետք է տիտանական ջանքեր գործադրեն (պարզապես այլ բանով չզբաղվեն), որ պատվաստումների հարցը լուծեն: Այս մասին Թորոսյանն ասել էր լրատվականներից մեին տված հարցազրույցում: Դա փաստացի քննադատություն էր Ավանեսյանի հասցեին: Թորոսյանի քննադատությունը, սակայն, Ավանեսյանն այսպես է մեկնաբանում. «Մյուս բոլոր հիվանդությունները կամ, օրինակ, կապիտալ շինարարության ծրագրերը, նույնպես ուշադրություն են պահանջում»: Ուշագրավն այն է, որ Թորոսյան-Ավանեսյան հակամարտության մեջ Թորոսյանը, կարծես թե, արդեն բաց է խաղում: Նա Ավանեսյանին քննադատում է արդեն ոչ թե միջնորդավորված՝ տարբեր սորոսական խողովակների միջոցով, այլ իր իսկ անունից: Սա նշանակում է, որ նախկին նախարարը գնում է վա-բանկ: Մյուս կողմից` ուշագրավ է, որ Ավանեսյանը հիշատակում է կապիտալ շինարարության ծրագրերը: Դեկտեմբերի 1-ից ՊՎԾ-ն ընդլայնում է իր ներգրավվածությունը մեծածավալ շինարարական ծրագրերի վերահսկողության գործում, իսկ ԲԿ-ների կապիտալ շինարարությունն ավելի քան մեծածավալ է: Ստուգումները կարող են տարածվել նաև նախկին ղեկավարների օրոք իրականացրած ծախսերին:

Իր հերթին, երբ նախարար էր Արսեն Թորոսյանը, լարված էին նրա հարաբերությունները պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հետ: Զեյնալյան-Թորոսյան հարաբերությունների լարվածությունը  երևան եկավ այն պահին, երբ հարցազրույցներից մեկում Զեյնալյանը մատնանշեց՝ համավարակի թեժ պահին Թորոսյանի արձակուրդ գնալու աննպատակահարմարությունը: «Կարծում եմ, որ արձակուրդ գնալն այս փուլում այնքան էլ նպատակահարմար չէր, քանի դեռ վարակակիրների՝ 100-ից ավելի հաստատված դեպքեր կան, հատկապես, որ առաջիկայում վերսկսվելու են բուհերի, դպրոցների աշխատանքը և նախապատրաստական աշխատանքները վերահսկելու անհրաժեշտություն է լինելու»,-ասել էր Զեյնալյանը։ Մամուլը անգամ գրում էր, որ Թորոսյանը ընտրություններից առաջ ծրագիր ուներ. նա ցանկանում էր, որպեսզի առողջապահության այն ժամանակվա նախարարի ԺՊ Ավանեսյանը խորհրդարանում զբաղեցնի ԱԺ առողջապահության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, և այս դեպքում Թորոսյանը մեկ զարկով երկու նապաստակ կխփեր. Նարեկ Զեյնալյանին կհեռացնի ճանապարհից և իր մարդը կունենա այդ հանձնաժողովում: Թե ինչու այդ ծրագիրը ձախողվեց՝ դժվար է ասել:

Ամիսներ առաջ ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ արդեն 2021-ին պաշտպանական գերատեսչությունում հաստատվել է բարեփոխումների իրականացման ճանապարհային քարտեզը, որի տրամաբանության մեջ մշակվել է պաշտպանությանն առնչվող նոր հայեցակարգ՝ պատրաստ շրջանառության, սակայն այն բովանդակային առումով Պապիկյանի համար ոչ ամբողջությամբ է ընդունելի եղել: Սա բացահայտ քայլ էր այդ նախագիծը կազմած հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այգին:

Վերջին շրջանում լարվել են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի եւ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի հարաբերությունները: Ռոմանոս Պետրոսյանը մարզպետ աշխատած ժամանակահատվածում մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկ ձեռնարկություններում աշխատանքի էր տեղավորել իր բարեկամներին, ընկերներին, հեղափոխության ժամանակ իրենց հետ քայլածներին: Լարվածությունն այնպես է սրվել, որ մարզպետը որոշել է ազատվել Պետրոսյանի կադրերից, գուցե՝ հակառակը․ սկսել է ազատել Պետրոսյանի կադրերին, դրա համար են հարաբերությունները սրվել։ Ինչեւէ, սկսել է հենց Կոտայք ՋՕԸ-ից:

Վայոց ձորում ՔՊ թևերից մեկը ղեկավարում է Արարատ Գրիգորյանը, ով մարզպետի պաշտոնը զբաղեցնելով տիրապետում է բավական մեծ լծակների և փորձում է իշխանությունը մարզում պահել իր ձեռքում։ Մարզում դեռևս բավական մեծ ազդեցություն ունի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը, ով հայտնի սկանդալից հետո լքեց պաշտոնը՝ այդ դիրքը զիջելով Արարատ Գրիգորյանին: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ մարզից Սարգսյանը չի հեռացել, մարզպետարանում մինչ այսօր էլ շարունակում են աշխատել վերջինիս կադրերը: Վերջին ՏԻՄ ընտրություններից հետո և այն բանից հետո, ինչ Ջերմուկում ընտրվեց Վահագն Արսենյանը ակնհայտ է, որ մարզում մեծանում է նաև Արսենյանների ընտանիքի ազդեցությունը: Վայոց Ձորը՝ ընդհանրապես, իսկ Ջերմուկը՝ մասնավորապես, մշտապես համարվել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր և օլիգարխ Աշոտ Արսենյանի ազդեցության ավանդական գոտին:

Շիրակի մարզում լավագույն կերպով է դրսևորվում այն ներթիմային պայքարը և բախումը, որն առկա է ՔՊ-ում` տարբեր կալիբրի նախկին և ներկա պաշտոնյաների միջև: Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո պարզ դարձավ, որ գործող մարզպետ և Գյումրիում ՔՊ-ի նախընտրական ցանկը գլխավորող Հովհաննես Հարությունյանը պաշտոնից հեռացվելու է։ Այդպիսի պահանջ էր ներկայացվել հենց Շիրակի մարզի ՔՊ տարածքային կառույցը։ Հովհաննիսյանից հետո այդ պաշտոնը կարճ ժամանակով զբաղեցրեց Նազելի Բաղդասարյանը, ով նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ մեկտեղ ակտիվորեն աշխատում էր սեփական դիրքերը մարզում ամրապնդելու, և իր նախորդի կարդրերից ձերբազատվելու համար:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներովԴատարանը մերժեց Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով դատաքննությունից հեռացնելու դատախազության միջնորդությունըHaber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակՈւղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսըՆեթանյահուն ծանոթացել է Հորդանանի հետ սահմանին կառուցվող արգելապատնեշի աշխատանքներինՀայաստանն ու Ռուսաստանը երկաթուղիների կոնցեսիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծենԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկումԵՄ գագաթնաժողովը, որը պետք է տեղի ուենար Ռիադում, հետաձգվել է հութիների հարձակումների և օդանավակայանի փակման պատճառովԻսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոԼավրով․ «Մոսկվան TRIPP երթուղուն մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել»CNA. Ալբանիայում ցուցարարների և ոստիկանության բախումներ են տեղի ունենումWSJ. ԱՄՆ-ն սեպտեմբերից ի վեր վեց անգամ խնդրել է Ուկրաինային դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըԼուկաշենկոն ճապոնական հորթ է նվեր ստացել «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-18-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն․ ամբողջական ցանկը Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքըԿառավարությունը երկարաձգել է արտահանման սուբսիդիաները․ ԵԱՏՄ երկրներ գինի և կոնյակ արտահանելու աջակցությունը կկրճատվիՄիրզոյան․ խաղաղության հաստատմամբ փոխվել են ԵԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի ակնկալիքներըՓաշինյանը չի բացառում երկաթուղու ռուսական կոնցեսիայի կառավարման ձևաչափի փոփոխությունըԼավրովն առաջարկել է «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումներն անցկացնել Երևանում և ԲաքվումՎերացվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը․ ՍԱՏՄԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության ներկայացուցչի հետՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերԻրանի պատվիրակությունը լքել է դահլիճը CICA գագաթնաժողովում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակԱրտաշատում «Nissan»-ի գազի բալոնն է պայթել․ երկու տուժած կա․ մանրամասներ ՀՀ-ում ոչ ռազմավարական կետեր չկան․ էդ ի՞նչ խոսույթա՝ Տիգրանաշենը կապումա հարավը մյուս տարածքներին. ՓաշինյանՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավարԿալասն ասել է, որ ԵՄ առաջնորդները չափազանց զբաղված են Վրաստանի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու համար Փաշինյան․ երեք ամսից պարզ կլինի՝ Ռուսաստանը պատրա՞ստ է ներդրումներ անել երկաթուղու ոլորտումՀրդեհ՝ Արտաշատի ԲԿ-ի մոտ․ մեքենան բռնկվել է․ վարորդն ու ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Որքանո՞վ է տրամաբանական, որ գերիների մասով 1000 նամակ են տալիս Կառավարությանը՝ ասում են տար.ՓաշինյանԱնկլավների փոխանակում․ Միրզոյանը հաստատեց, Մասկը դեմ է Starlink-ով հարվածներինԻնչպե՞ս են մարդիկ ընդունել Ֆրունզիկ Մկրտչյանի արձանըՄինչև 2031-ը՝ խաղաղությո՞ւն․ անկլավների փոխանակո՞ւմ և Թուրքիայի հետ սահմանի բացո՞ւմՓաշինյան․ հայկական արտադրանքը աստիճանաբար մուտք է գործում եվրոպական շուկաՍիսիանում 13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրելու կասկածանքով տղամարդ է ձերբակալվելԱլիև․ «Բաքուն գրավելու մասին սպառնացողներն այսօր ադրբեջանական բանտերում են»Փաշինյան․ «Ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել» Անձամբ եմ հորդորել գնան ու քանդեն բուդկաները՝ տարածքը վերադարձնեն. Նիկոլ Փաշինյան Ես սրտի օլիգարխ չունեմ, բա ուր ա՞ իմ միլիոնները, սրանից հետո դատի եմ տալու. Փաշինյան Փաշինյանը՝ COP17-ին Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցության մասին․ ինչ է հայտնի այս պահին Կանխավարկած և պլաններ այս պահին չունենք. Փաշինյանը՝ նախարարությունների ստեղծման կամ վերացման մասին Փաշինյան․ պետք է լուծում գտնել, որ սահմանին անկլավներ և էքսկլավներ չլինեն Քանի՞ անվճար խորհրդատվություն և այց է նախատեսված ապահովագրությամբ․ հարց՝ Ավանեսյանին Շաքիում վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում են մասնավոր միջոցներո՞վ․ Ավանեսյանի անդրադարձը Ծավի ջրի փորձաքննության արդյունքները կամփոփվեն առաջիկայում․ Ավանեսյան 2018 թվականից գիտության ֆինանսավորումն ավելացել է 2,8 անգամ՝ գրեթե եռապատկվել է. Փաշինյան Առաջնահերթությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն է. ՓաշինյանՓաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել ․ Տիրադավների թիմը պառակտվել էՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱռավել ակտիվ ենք գործելու Հայաստանում ազատազրկված քաղբանտարկյալներին և պարոն Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Ամենադիտված