Ռուսաստանը երկու ռումբ է նետել Խերսոնի վրա (լուսանկարներ)
ԼուսանկարներԱյսօր՝ օգոստոսի 23-ի առավոտյան, ռուս զինվորականները երկու կառավարվող ռումբ են նետել Խերսոնի վրա։ Ավերվել է մանկապարտեզ և բնակելի շենք։ Տուժել է 6 մարդ, հաղորդում է մարզային զինվորական վարչությունը, գրում են տելեգրամյան ալիքները։
Եվս երկու ռուսական անօդաչու թռչող սարք, ըստ Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարության, օգոստոսի 23-ի գիշերը խոցվել է Զապորոժյեի շրջանում։