Դատարանը մերժեց Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով դատաքննությունից հեռացնելու դատախազության միջնորդությունը Ուղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսը Հայաստանն ու Ռուսաստանը երկաթուղիների կոնցեսիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Կաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում Լավրով․ «Մոսկվան TRIPP երթուղուն մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել» «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-18-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն․ ամբողջական ցանկը Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքը Կառավարությունը երկարաձգել է արտահանման սուբսիդիաները․ ԵԱՏՄ երկրներ գինի և կոնյակ արտահանելու աջակցությունը կկրճատվի Միրզոյան․ խաղաղության հաստատմամբ փոխվել են ԵԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի ակնկալիքները Փաշինյանը չի բացառում երկաթուղու ռուսական կոնցեսիայի կառավարման ձևաչափի փոփոխությունը Լավրովն առաջարկել է «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումներն անցկացնել Երևանում և Բաքվում Վերացվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը․ ՍԱՏՄ 

Կառավարությունը ձեռնամուխ է լինում ավելի խոշորամասշտաբ ծրագրերի իրականացման. Փաշինյան

Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում են ունեցել շինարարության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ:

Վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել ոլորտում առկա խնդիրները, դրանց վերաբերյալ մտահոգությունները, լսել ընկերությունների ներկայացուցիչների տեսակետներն ու առաջարկությունները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այժմ Հանրապետությունում իրականացվում է մեծածավալ պետական շինարարություն և շինարարական հրապարակներ այցելելիս արձանագրում է, որ առկա են պլանավորված ժամկետների խախտումներ, երբեմն որակական խնդիրներ:

«Ընդ որում, սա այն պայմաններում, երբ, եթե անկեղծ ասենք, մեր երկրում գործող շինարարական նորմերն այնպես չէ, որ համապատասխանում են բոլոր ժամանակակից չափանիշներին: Մենք ի սկզբանե մտածել և մտածում ենք, որ պետք է գնանք ստանդարտների բարձրացման ճանապարհով, բայց մյուս կողմից հասկանում ենք, որ դա չենք կարող մեկ օրում անել, որովհետև եթե փորձենք այդպես անել, ընդհանրապես ամեն ինչ կկանգնի:

Սա մտահոգության առաջին հատվածն է, բայց ոչ ամբողջականը: Մենք այսօր պլանավորել ենք և ձեռնամուխ ենք լինում ավելի խոշորամասշտաբ ծրագրերի: Տեղյակ եք, որ իրականացնում ենք 300 դպրոցների, 500 մանկապարտեզների ծրագիրը, առնվազն երկու հատվածում գործնական փուլ է մտնում Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի շինարարությունը, որը, իհարկե, միջազգային մրցույթներով է իրականացվում, բայց մյուս կողմից հասկանալի է, որ հաղթող ընկերությունները նաև ենթակապալի ժանրով համագործակցելու են տեղական ընկերությունների հետ:

Նաև մոտենում ենք Ակադեմիական քաղաքի շինարարության ծրագրին, որը նույնպես ահռելի ծրագիր է: Ամեն տարի մեր օրակարգում է 500 կմ ավտոճանապարհների կառուցումը, սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում, որոնց առյուծի բաժինը շինարարության ոլորտին է վերաբերում: Առաջիկայում պլանավորում ենք իրականացնել մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը, նաև Հանրապետությունում մի քանի կարևոր թունելներ են կառուցվելու, բացի Հյուսիս-հարավ ավտոճանապարհի թունելները և կամուրջները:

Մենք այսօր շատ մեծ ծավալներով ձեռնամուխ ենք եղել կամուրջների վերանորոգմանը, գործող թունելների արդիականացմանը, խոսքը, մասնավորապես, Ծովագյուղի, Սպիտակի, Ստեփանավանի թունելների մասին է: 50 բժշկական կենտրոնների շինարարության ծրագիրն է ընթացքի մեջ և այլ կապիտալ ծրագրեր»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այժմ քննարկվում է Հայաստանում Արդարադատության, Կառավարման թաղամասեր ունենալու գաղափարը: «Երբ դիտարկում եմ մեր ռազմավարական ծրագրերը՝ տեսնում եմ, որ պետական կապիտալ ներդրումների հատվածում մեծածավալ ծրագրեր ենք իրականացնում: Ջրային ոլորտում հսկայական ներդրումների անհրաժեշտություն կա և մենք պլանավորում ենք այդ ներդրումներն իրականացնել: Բայց երբ Կառավարությունում այս հարցերը քննարկում ենք՝ առաջինը կենտրոնանում ենք մեր անելիքի վրա, թե ինչպե՞ս այդ նախագծերը դնենք հոսքագծերի վրա, որպեսզի դրանք ներկայացվեն մրցույթների, ընկերությունները մասնակցեն: Բայց քանի մոտենում ենք այս փուլի ավարտին՝ մտահոգություն է առաջանում, որը հետևյալն է. իսկ արդյոք ՀՀ-ում այս պահին գոյություն ունեցող շինարարական ներուժը, ընկերությունները կարողանալու են բոլոր մրցույթներին պատշաճ մասնակցություն ունենալ, հետո այդ ծրագրերն իրականացնել պատշաճ ժամկետներում և պատշաճ որակով:

Իհարկե, այստեղ միայն քաղաքական պատասխանատվության խնդիրը չէ, մենք ուզում ենք, որ այդ ծրագրերն իրականացվեն առնվազն ժամկետներում, պատշաճ որակով, որպեսզի պետության կողմից իրականացվող կապիտալ ներդրումներն առավել արդյունավետ լինեն»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ ցանկանում է աշխատանքային միջավայրում քննարկել այս հարցերը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առնվազն 2020 թվականից Կառավարությունը նաև որոշակի քայլեր է ձեռնարկել, որպեսզի, այդ թվում՝ շինարարական ընկերությունները տեխնիկական հագեցվածության հարցերը լուծեն Տնտեսական արդիականացման ծրագրի շրջանակում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գործադիրը նաև հույս է ունեցել, որ շինարարական ընկերությունները նոր տեխնիկա ձեռք կբերեն և նկատելի է, որ այդ գործընթացն առկա է. «Վիզուալ էլ Հանրապետության փողոցներում տեսնում ենք բեռնատարներ, այնպիսի կարգի շինարարական տեխնիկա, որ նախկինում ՀՀ-ում չենք տեսել»:

Վարչապետի դիտարկմամբ՝ Հանրապետությունում իրականացվում է նաև ահռելի ծավալների բնակարանաշինություն: «Տեսնում ենք, որ առանց այն էլ շատ ընկերություններ իրենց հնարավորությունների եզրագծին են աշխատում: Պետությունն անուղղակի մասնակցություն ունի այդ գործընթացին՝ եկամտային հարկի վերադարձի, գոտիավորման քաղաքականության տեսքով և կարևորում է նաև բնակարանաշինությունը, որովհետև բնակֆոնդը վերափոխման կարիք ունի: Բնակարանաշինության ոլորտում տեղի ունեցող փոփոխություններն էլ պետական նշանակության ծրագիր ենք համարում: Անցած տարի եկամտային հարկով քաղաքացիներին ենք վերադարձրել 35 մլրդ դրամ: Բայց դա էլ գիտակցված մոտեցում է, որովհետև բնակֆոնդը պետք է թարմացվի, առանց դրա հնարավոր չէ: Մեր հաշվարկներով՝ մեզ անհրաժեշտ է 15-20 տարվա ընթացքում թարմացնել ամբողջ բնակֆոնդը, որպեսզի ոչ միայն վթարային, այլև մաշվածություն ունեցող բնակարանային ֆոնդ չունենանք: Այդ առումով, Երևանից կսկսենք վթարային շենքերը նորերով փոխարինելու լայնածավալ ծրագիրը, որն առաջիկայում մեկնարկելու է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շեշտել է՝ պետք է փորձենք այնպես անել, որ Հայաստանում շինարարությունը դառնա ինդուստրիա, որտեղ շատ ընթացակարգեր, որակներ բոլորովին այլ մակարդակի վրա կլինեն:

«300 դպրոցների կառուցման ծրագրի շրջանակում ստեղծում ենք փաթեթներ, դրանք դնում հոսքագծի վրա: Վերջին մեծ փաթեթի, որ ստեղծել ենք 180 դպրոցների վերաբերյալ, նախահաշվային արժեքը կազմել է 380 մլրդ դրամ, այսինքն՝ խոսքը 1 միլիարդ դոլարի մասին է, որը Միջնաժամկետ ծախսերի ծրագրում նախատեսված է, այս ծախսն արդեն բյուջետավորված է»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ մեկնարկելու է նաև մարզերում մարզական կենտրոնների ձևավորման գործընթացը և խոսքը գնում է մեծ ծավալների հասնող շինարարական ծրագրերի մասին:

Իր հերթին, նախագահ Խաչատուրյանը նշել է. «Այն լայն մասշտաբային աշխատանքները, որոնք Կառավարությունը նախաձեռնել է իր 5-ամյա ծրագրում՝ ենթադրում է, որ մեր շինարարական ընկերությունները պետք է մասնագիտանան: Դուք ինքներդ, ծանոթանալով այդ ծրագրերին և ուղղություններին, պետք է որոշեք, ընտրեք, թե որտեղ ինչ կարող եք անել: Պետությունն ունի միջոցներ, պատրաստ է նաև ձեր առաջարկներով տարբեր տնտեսական մեխանիզմներ կիրառել և հնարավորություն ստեղծել, որպեսզի Հայաստանում շինարարական ինդուստրիան վերջնականապես կայանա: Մեր խնդիրը, Կառավարության կողմից դրված խնդիրները հստակ են՝ ժամանակ և որակ, որպեսզի կարողանանք հասցնել շինարարական այսպիսի լայն ծավալների իրականացումը»:

Հաջորդիվ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն ներկայումս իրականացվող շինարարական աշխատանքների, դրանց ծավալների, ընկերությունների մոտ առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների շուրջ: Կառավարության ներկայացուցիչները պատասխանել են տարբեր հարցերի, ներկայացրել պարզաբանումներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանատիպ հանդիպումները դարձնել պարբերական:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներովԴատարանը մերժեց Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով դատաքննությունից հեռացնելու դատախազության միջնորդությունըHaber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակՈւղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսըՆեթանյահուն ծանոթացել է Հորդանանի հետ սահմանին կառուցվող արգելապատնեշի աշխատանքներինՀայաստանն ու Ռուսաստանը երկաթուղիների կոնցեսիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծենԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկումԵՄ գագաթնաժողովը, որը պետք է տեղի ուենար Ռիադում, հետաձգվել է հութիների հարձակումների և օդանավակայանի փակման պատճառովԻսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոԼավրով․ «Մոսկվան TRIPP երթուղուն մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել»CNA. Ալբանիայում ցուցարարների և ոստիկանության բախումներ են տեղի ունենումWSJ. ԱՄՆ-ն սեպտեմբերից ի վեր վեց անգամ խնդրել է Ուկրաինային դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըԼուկաշենկոն ճապոնական հորթ է նվեր ստացել «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-18-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն․ ամբողջական ցանկը Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքըԿառավարությունը երկարաձգել է արտահանման սուբսիդիաները․ ԵԱՏՄ երկրներ գինի և կոնյակ արտահանելու աջակցությունը կկրճատվիՄիրզոյան․ խաղաղության հաստատմամբ փոխվել են ԵԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի ակնկալիքներըՓաշինյանը չի բացառում երկաթուղու ռուսական կոնցեսիայի կառավարման ձևաչափի փոփոխությունըԼավրովն առաջարկել է «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումներն անցկացնել Երևանում և ԲաքվումՎերացվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը․ ՍԱՏՄԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության ներկայացուցչի հետՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերԻրանի պատվիրակությունը լքել է դահլիճը CICA գագաթնաժողովում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակԱրտաշատում «Nissan»-ի գազի բալոնն է պայթել․ երկու տուժած կա․ մանրամասներ ՀՀ-ում ոչ ռազմավարական կետեր չկան․ էդ ի՞նչ խոսույթա՝ Տիգրանաշենը կապումա հարավը մյուս տարածքներին. ՓաշինյանՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավարԿալասն ասել է, որ ԵՄ առաջնորդները չափազանց զբաղված են Վրաստանի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու համար Փաշինյան․ երեք ամսից պարզ կլինի՝ Ռուսաստանը պատրա՞ստ է ներդրումներ անել երկաթուղու ոլորտումՀրդեհ՝ Արտաշատի ԲԿ-ի մոտ․ մեքենան բռնկվել է․ վարորդն ու ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Որքանո՞վ է տրամաբանական, որ գերիների մասով 1000 նամակ են տալիս Կառավարությանը՝ ասում են տար.ՓաշինյանԱնկլավների փոխանակում․ Միրզոյանը հաստատեց, Մասկը դեմ է Starlink-ով հարվածներինԻնչպե՞ս են մարդիկ ընդունել Ֆրունզիկ Մկրտչյանի արձանըՄինչև 2031-ը՝ խաղաղությո՞ւն․ անկլավների փոխանակո՞ւմ և Թուրքիայի հետ սահմանի բացո՞ւմՓաշինյան․ հայկական արտադրանքը աստիճանաբար մուտք է գործում եվրոպական շուկաՍիսիանում 13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրելու կասկածանքով տղամարդ է ձերբակալվելԱլիև․ «Բաքուն գրավելու մասին սպառնացողներն այսօր ադրբեջանական բանտերում են»Փաշինյան․ «Ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել» Անձամբ եմ հորդորել գնան ու քանդեն բուդկաները՝ տարածքը վերադարձնեն. Նիկոլ Փաշինյան Ես սրտի օլիգարխ չունեմ, բա ուր ա՞ իմ միլիոնները, սրանից հետո դատի եմ տալու. Փաշինյան Փաշինյանը՝ COP17-ին Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցության մասին․ ինչ է հայտնի այս պահին Կանխավարկած և պլաններ այս պահին չունենք. Փաշինյանը՝ նախարարությունների ստեղծման կամ վերացման մասին Փաշինյան․ պետք է լուծում գտնել, որ սահմանին անկլավներ և էքսկլավներ չլինեն Քանի՞ անվճար խորհրդատվություն և այց է նախատեսված ապահովագրությամբ․ հարց՝ Ավանեսյանին Շաքիում վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում են մասնավոր միջոցներո՞վ․ Ավանեսյանի անդրադարձը Ծավի ջրի փորձաքննության արդյունքները կամփոփվեն առաջիկայում․ Ավանեսյան 2018 թվականից գիտության ֆինանսավորումն ավելացել է 2,8 անգամ՝ գրեթե եռապատկվել է. Փաշինյան Առաջնահերթությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն է. ՓաշինյանՓաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել ․ Տիրադավների թիմը պառակտվել էՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱռավել ակտիվ ենք գործելու Հայաստանում ազատազրկված քաղբանտարկյալներին և պարոն Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Ամենադիտված