Գազ չի լինելու
Հասարակություն«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վնասվել են միջին և ցածր ճնշման գազատարներ, ինչի պատճառով օգոստոսի 23-ին ժամը 20:00-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո նշված բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը կվերականգնվի։