Բրիթնի Սփիրսը ցանկանում է հաշտվել հոր հետ
ԺամանցԵրգչուհի Բրիթնի Սփիրսը ցանկանում է հաշտվել իր հոր՝ Ջեյմիի հետ, ում երկար տարիների խնամակալությունից ազատվել է 2022 թվականին և խոստացել բանտ նստեցնել նրան։ Այս մասին հայտնում է TMZ-ն։
Ըստ ինսայդերի՝ Սփիրսն ամուսնուց՝ Սեմ Ասգարիից բաժանվելուց հետո մտածում է հոր հետ հարաբերությունները վերականգնելու մասին։
Ջեյմի Սփիրսը մի քանի ամիս է՝ հիվանդանոցում է, բժիշկները կարծում էին, որ նա երիկամների հետ կապված խնդիրներ ունի։ Ավելի ուշ նրա մոտ ախտորոշվել էր վարակիչ հիվանդություն։ Նա մի քանի վիրահատության է ենթարկվել, ևս մեկ վիրահատություն տեղի կունենա օգոստոսի 25-ին։ Ջեյմի Սփիրսը շատ է նիհարել, Բրիթնի Սփիրսին նրա ծանր վիճակի մասին պատմել է եղբայրը։
Ըստ աղբյուրի՝ Ջեյմի Սփիրսը կցանկանար հաշտվել դստեր հետ և պնդում է, որ երբեք նրա վատը չի ցանկացել։