«Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-18-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն․ ամբողջական ցանկը Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքը Կառավարությունը երկարաձգել է արտահանման սուբսիդիաները․ ԵԱՏՄ երկրներ գինի և կոնյակ արտահանելու աջակցությունը կկրճատվի Միրզոյան․ խաղաղության հաստատմամբ փոխվել են ԵԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի ակնկալիքները Փաշինյանը չի բացառում երկաթուղու ռուսական կոնցեսիայի կառավարման ձևաչափի փոփոխությունը Լավրովն առաջարկել է «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումներն անցկացնել Երևանում և Բաքվում Վերացվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը․ ՍԱՏՄ Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության ներկայացուցչի հետ Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր Արտաշատում «Nissan»-ի գազի բալոնն է պայթել․ երկու տուժած կա․ մանրամասներ ՀՀ-ում ոչ ռազմավարական կետեր չկան․ էդ ի՞նչ խոսույթա՝ Տիգրանաշենը կապումա հարավը մյուս տարածքներին. Փաշինյան ՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավար 

Ովքեր են Փաշինյանի հանձնարարականներն ականջի հետև գցած ՔՊ-ական պաշտոնյաները

Վերլուծական
Չնայած այն հանգամանքին, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր, իր խոսքերով, կարգի հրավիրել պետական կառավարման ապարատը, այսօր էլ Փաշինյանի թիմում կան այնպիսի պաշտոնյաներ, ովքեր իրենց անգործությամբ, թերի աշխատանքով և ընդունած անհամաչափ որոշումներով սաբոտաժի են ենթարկում վարչապետի հանձնարարականների իրականացումը:
 
Դիցուք` տնտեսության շեշտակի աճի նշաձող սահմանած Նիկոլ Փաշինյանի հանձնարարականն ակնհայտորեն չի համապատասխանում` տնտեսության զարգացման այն տեմպերին, որոնց ականատես ենք լինում։ Նախարար Վահան Քերոբյանին չի հաջողվում լուծել այդ բարդ խնդիրը, արդյունքում` քիչ հավանական է, որ կառավարության ծրագրում սահմանված նշաձողը հաղթահարվի։ Եթե կառավարության ծրագրով սահմանված էր 7-8 տոկոս տնտեսական աճ՝ Քերոբյանի մաքսիմումը տվյալ դեպքում 4 տոկոսն է, որն էլ նա ներկայացնում է իբրև մեծագույն ձեռքբերում: Արդյունքում` եթե տնտեսությունը շարունակի զարգանալ Քերոբյանի «մոդելով»՝ կառավարության ծրագրի այդ կետը պարզապես չի իրագործվի:
 
Վերջին ամիսներին հրապարակավ արված հայտարարություններից պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառույցը լրջորեն պատրաստվում է Ամուլսարի հանքի շահագործմանը` բյուջեի հավելյալ եկամուտներ ապահովելու ցանկությունից դրդված։ Սակայն, արի ու տես, որ Վայոց Ձորի մարզպետը բնավ էլ չի շտապում լծվել հանքի բացման լոբբինգին, հակառակը` խոսում է բնապահպանական ռիսկերից և հորդորում սպասել փորձաքննության վերջնական եզրակացությանը։ Եվ սա այն դեպքում, երբ Ջերմուկի ՔՊ-ական ավագանին և Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանն արդեն իսկ մեսիջներ են հղել առ այն, որ հանքի շահագործումն այլընտրանք չունի:
 
Բացի այն, որ կառավարության ծրագիրը ենթադրում է համապարփակ պայքար կոռուպցիայի դեմ, ՏՄՊՊՀ-ին Փաշինյանը հանձնարարել էր ստուգել՝ արդյո՞ք բենզա և գազալցակայաններում քաղաքացիներին չեն խաբում, սակայն այդ ստուգումների արդյունքների, պատժված տնտեսվարողների մասին հանրությունն այդպես էլ չտեղեկացվեց: Իսկ մենաշնորհ հասկացությունը շարունակում է տեղ ունենալ Նոր Հայաստանի տնտեսությունում։  Այդ հանգամանքը փաստում է նաև ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, 2021 թվականի տարեկան հաշվետվությունից պարզ է դառնում, որ կառույցը կառավարության ծրագիրը իրագործելուց անչափ հեռու է: Ավելին՝ Գեղամ Գևորգյանը հրապարակայնորեն հայտարարում է, որ ինքը չի պայքարում մենաշնորհների վերացման համար: Ուշագրավ ինքնախոստովանություն է, ինչ խոսք:
 
 Փաշինյանն այն ժամանակ դեռևս շրջակա միջավայրի պաշտոնը զբաղեցնող Ռոմանոս Պետրոսյանին խիստ հանձնարարական էր տվել լուծելու Սևանա լճից սիգի որսի հետ կապված խնդիրները, այնուհետև նորանշանակ նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարեց, որ ակտիվորեն աշխատելու են կառավարության ծրագիրը կյանքի կոչելու ուղղությամբ, սակայն արդյունքը դեռևս չի երևում, գրեթե յուրաքանչյուր օր բացահայտվում են սիգի ապօրինի որսի նորանոր դեպքեր։ Դրան պետք է գումարել նաև Սևանի մակարդակի նվազման հարցը, որը նույնպես ներառված է կառավարության ծրագրում, այն ենթադրում է Սևանի մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացում, մինչդեռ 2021 թվականին լճի մակարդակը նվազել է մի քանի սմ-ով:
 
Կառավարության նիստերում Նիկոլ Փաշինյանը բազմիցս բառացի հայտարարել է, որ առաջնահերթություն է քաղաքացիների համար որակյալ և հասանելի առողջապահական ծառայությունների մատուցումը։ Սակայն, նախարար Ավանեսյանը, կարծես թե, այլ կարծիք ունի այս հարցում, համենայնդեպս այդ մասին են վկայում նրա ընդունած որոշումները` պետպատվերը վերացնելու և չպատվաստված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնելու վերաբերյալ։ Թե որքանով են նախարարի որոշումները համահունչ կառավարության ծրագրում սահմանված դրույթների հետ՝ դատեք ինքներդ: Քաղաքացիները, ըստ էության, զրկված են հասանելի բուժում ստանալու հնարավորությունից:
 
Կառավարության նիստերից մեկի ժամանակ Փաշինյանը հիշեց, որ որոշ ժամանակ առաջ հանձնարարական է տվել, որ գերատեսչություններում տեղադրվող սուրճի, վճարումների, և այլ ապարատների տեղադրման գործառույթները կատարվեն մրցույթներով, ինչը չի կատարվել: Այս հանդիմանանք էլ ուղղված էր այն ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող էդուարդ Աղաջանյանին:
 
Նիկոլ Փաշինյանը դեռեւս նախորդ տարվա  հուլիսի 22-ի կառավարության նիստին հրահանգել էր առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին ամենօրյա վիճակագրության մեջ առանձնացնել կորոնավարակի դեմ պատվաստված հայաստանցիների եւ օտարերկրացիների թիվը: Մեկ շաբաթ անց լրատվամիջոցների հարցին ի պատասխան` փոխնախարարը հայտնել էր, որ տվյալները դեռ ամփոփվում են: Այսինքն՝ մեկ շաբաթը Նանուշյանի համար բավարար չի եղել հաշվարկել, մինչդեռ նա կառավարության ղեկավարից ստացել էր հրահանգ, որը փաստացի չի կատարել:
 
Կառավարության նիստերից մեկում վարչապետը նաև հանձնարարական էր տվել պետական միջոցների արդյունավետ ծախսի շնորհիվ արդիականացնել կառավարման համակարգը։ Այս թեզի հետ համամիտ չեն հատկապես այն կառույցների ղեկավարները, որոնք 2021-ին ճոխ պարգևավճարներ են բաժանել։ Ամանորի ու սուրբծննդյան տոների կապակցությամբ վարչապետն իր աշխատակազմի բոլոր աշխատակիցներին՝ փոխվարչապետերին ու նրանց աշխատակազմերին, մեկ աշխատավարձի չափով պարգևատրումներ է տվել` ընդհանուր 479 հոգու: Եթե հարկերը հանում ենք, փաստացի, ըստ կառավարության պատասխանի, վճարվել է ավելի քան 200 հազար դոլար կամ 97.5 միլիոն դրամ։ Հիշեցնենք՝ նախատոնական շռայլ պարգևավճարներ էին ստացել նաև օրենսդրական աշխատանքով աչքի չընկած, փոխարենը՝ հայհոյանքն ու ծեծուջարդն Ազգային ժողովի առօրյա դարձրած խորհրդարանականները։ Պատգամավորներին ու ողջ աշխատակազմին ԱԺ նախագահի բաժանած պարգևատրումը բյուջեին 300 հազար դոլար էր արժեցել։
 
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել էր, որ բոլոր գերատեսչությունների բյուջեի կատարման մասին հաշվետվությունները ներկայացվելու են դրանց ղեկավարների մակարդակով: Սակայն, այդպես տեղի չունեցավ: 2019 թվականին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվետվությունը ներկայացնում է փոխնախարար Սմբատ Սաիյանը: Ասել է թե՝ Զարուհի Բաթոյանը, ով այսօր պատգամավոր է, չէր կատարել Փաշինյանի հանձնարարականը:
 
Ինչպես տեսնում ենք՝ Փաշինյանի հանձնարարականները և մի շարք ՔՊ-ական պաշտոնյաների գործնականում արված քայլերը իրար, մեղմ ասած, հակասում են և սա, անշուշտ, պետք է առաջին հերթին մտահոգի հենց Նիկոլ Փաշինյանին, քանի որ իր թիմակիցների բացթողումներն ու թերացումներն առաջին հերթին հարվածում են հենց իր վարկանիշին.  կառավարության ծրագրի կատարողականի գլխավոր պատասխանատուն վարչապետն է, և երբ այդ ծրագիրը տարբեր պաշտոնյաների կողմից սաբոտաժի է ենթարկվում, թերի է կատարվում, թիրախում առաջին հերթին հայտնվելու է ոչ թե այս կամ այն նախարարը, այլ հենց Նիկոլ Փաշինյանը, քանի որ չկառուցված ճանապարհների, չվերացված մենաշնորհների և անհասանելի բուժօգնության պատասխանը քաղաքացիները պահանջելու են հենց իրենից...
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
CNA. Ալբանիայում ցուցարարների և ոստիկանության բախումներ են տեղի ունենումWSJ. ԱՄՆ-ն սեպտեմբերից ի վեր վեց անգամ խնդրել է Ուկրաինային դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըԼուկաշենկոն ճապոնական հորթ է նվեր է ստացել «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-18-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն․ ամբողջական ցանկը Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքըԿառավարությունը երկարաձգել է արտահանման սուբսիդիաները․ ԵԱՏՄ երկրներ գինի և կոնյակ արտահանելու աջակցությունը կկրճատվիՄիրզոյան․ խաղաղության հաստատմամբ փոխվել են ԵԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի ակնկալիքներըՓաշինյանը չի բացառում երկաթուղու ռուսական կոնցեսիայի կառավարման ձևաչափի փոփոխությունըԼավրովն առաջարկել է «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումներն անցկացնել Երևանում և ԲաքվումՎերացվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը․ ՍԱՏՄԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության ներկայացուցչի հետՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերԻրանի պատվիրակությունը լքել է դահլիճը CICA գագաթնաժողովում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակԱրտաշատում «Nissan»-ի գազի բալոնն է պայթել․ երկու տուժած կա․ մանրամասներ ՀՀ-ում ոչ ռազմավարական կետեր չկան․ էդ ի՞նչ խոսույթա՝ Տիգրանաշենը կապումա հարավը մյուս տարածքներին. ՓաշինյանՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավարԿալասն ասել է, որ ԵՄ առաջնորդները չափազանց զբաղված են Վրաստանի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու համար Փաշինյան․ երեք ամսից պարզ կլինի՝ Ռուսաստանը պատրա՞ստ է ներդրումներ անել երկաթուղու ոլորտումՀրդեհ՝ Արտաշատի ԲԿ-ի մոտ․ մեքենան բռնկվել է․ վարորդն ու ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Որքանո՞վ է տրամաբանական, որ գերիների մասով 1000 նամակ են տալիս Կառավարությանը՝ ասում են տար.ՓաշինյանԱնկլավների փոխանակում․ Միրզոյանը հաստատեց, Մասկը դեմ է Starlink-ով հարվածներինԻնչպե՞ս են մարդիկ ընդունել Ֆրունզիկ Մկրտչյանի արձանըՄինչև 2031-ը՝ խաղաղությո՞ւն․ անկլավների փոխանակո՞ւմ և Թուրքիայի հետ սահմանի բացո՞ւմՓաշինյան․ հայկական արտադրանքը աստիճանաբար մուտք է գործում եվրոպական շուկաՍիսիանում 13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրելու կասկածանքով տղամարդ է ձերբակալվելԱլիև․ «Բաքուն գրավելու մասին սպառնացողներն այսօր ադրբեջանական բանտերում են»Փաշինյան․ «Ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել» Անձամբ եմ հորդորել գնան ու քանդեն բուդկաները՝ տարածքը վերադարձնեն. Նիկոլ Փաշինյան Ես սրտի օլիգարխ չունեմ, բա ուր ա՞ իմ միլիոնները, սրանից հետո դատի եմ տալու. Փաշինյան Փաշինյանը՝ COP17-ին Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցության մասին․ ինչ է հայտնի այս պահին Կանխավարկած և պլաններ այս պահին չունենք. Փաշինյանը՝ նախարարությունների ստեղծման կամ վերացման մասին Փաշինյան․ պետք է լուծում գտնել, որ սահմանին անկլավներ և էքսկլավներ չլինեն Քանի՞ անվճար խորհրդատվություն և այց է նախատեսված ապահովագրությամբ․ հարց՝ Ավանեսյանին Շաքիում վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում են մասնավոր միջոցներո՞վ․ Ավանեսյանի անդրադարձը Ծավի ջրի փորձաքննության արդյունքները կամփոփվեն առաջիկայում․ Ավանեսյան 2018 թվականից գիտության ֆինանսավորումն ավելացել է 2,8 անգամ՝ գրեթե եռապատկվել է. Փաշինյան Առաջնահերթությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն է. ՓաշինյանՓաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել ․ Տիրադավների թիմը պառակտվել էՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱռավել ակտիվ ենք գործելու Հայաստանում ազատազրկված քաղբանտարկյալներին և պարոն Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարությունԱՄՆ երեք նահանգների իշխանությունները ստացել են կասկածելի փոշի պարունակող փաթեթներ Մենք կենտրոնացած ենք լինելու «հատիկ առ հատիկ»-ի, «լումա առ լումա»-ի եզրափակիչ արարի իրականացման վրա. Փաշինյան«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի էբոլա վիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու նպատակով ՀԷՑ-ի սեփականատիրոջը փոխհատուցում կտրվի՞․ Փաշինյանը ներկայացրեց հաշվարկի մեխանիզմըՊենտագոնը 15 միլիարդ դոլար կծախսի նոր հրթիռների մշակման վրա Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը կգրանցվեն որպես ՀՀ սեփականությունWSJ. Թրամփը պատրաստ է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության՝ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետո Փաշինյանը նպատակ է համարում մինչև 2031 թվականը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումըԱրտակ Բեգլարյան․ COP17-ում անտեսվում են արցախցիների իրավունքները, մեզ ասում են՝ մոռացեք վերադարձի մասինՀայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ Միրզոյան
Ամենադիտված