Չարբախում վիճաբանությունն ավարտվել է 19-ամյա տղայի սպանությամբ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով մահացել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանն ու Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանը։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 19-ամյա Նարեկ Գ.-ն է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը