Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը մտահոգ և արցախահայության կողքին կանգնող հայի հանրահավաք է․ Գեղամ Մանուկյան
Քաղաքական
Սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետության անկախության օրը, ի պաշտպանություն Արցախի կկայանա հանրահավաք։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ասաց, որ հանրահավաքը նախաձեռնել է ՀՅ Դաշնակցությունը և լայն համախմբում է ապահովել։
«Կարելի է համարել, որ հանրահավաքը մտահոգ և արցախահայության կողքին կանգնող հայի հանրահավաք է։ Ամեն հայի հոգու պարտականությունն է ներկա լինել հանրահավաքին»,-ասաց նա:
Մանուկյանի խոսքով` սեպտեմբերի 2-ին ժողովուրդը իր կեցվածքով և միասնականությամբ միջազգային հանրությանը, հայ հասարակությանը պետք է ցույց տա իր վճռականությունը և զորակցությունը արցախահայությանը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը