Ալիևը «հայամետ դիրքորոշման պատճառով»՝ չի ընդունի Բելգիայի ԱԳ նախարարին
ԱդրբեջանԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ընդունի Բելգիայի արտաքին գործերի նախարար Աջա Լաբիբին՝ նրա հայամետ դիրքորոշման և Երևան կատարած այցի ընթացքում արված հայտարարությունների պատճառով, հայտնում է ԱՊԱ-ն։
Այսպես, ըստ աղբյուրի, բելգիացի դիվանագետը Հայաստան կատարած այցի ընթացքում հնչեցրել է «հայամետ հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում տարածաշրջանում տիրող իրավիճակին»։
Նշենք, որ Բելգիայի ԱԳՆ ղեկավարը տարածաշրջան այցի շրջանակում հինգշաբթի օրը կժամանի Ադրբեջան։