Գազամատակարարման անջատումներ՝ Երևանում
Հասարակություն«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այլ կազմակերպության կողմից կատարվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով օգոստոսի 24-ին ժամը 08:30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Բագրևանդ փողոցի թիվ 16 բազմաբնակարան շենքի, հարակից առանձնատների, տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների և Գարունավան բնակելի թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։