Բաքուն նախատեսում է Լաչինը միակողմանի բացել՝ ԼՂ բնակիչներին դուրս մղելու նպատակով․ Մարուքյան
Քաղաքական
Մեր տեղեկություններով՝ Բաքուն նախատեսում է Լաչինի միջանցքի միակողմանի բացում՝ Լեռնային Ղարաբաղի հայերին տարածքից դուրս մղելու նպատակով՝ առանց վերադարձի հնարավորության, այդ մասին թվիթերյան(X) էջում գրում է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը․
«Սա էթնիկ զտման դասական քաղաքականություն է. սկզբում անդադար գնդակահարում, սպանում, գրավում են մարդկանց, երկար ժամանակ սովամահ են անում նրանց, իսկ հետո ճանապարհ են բացում, որ հյուծված մարդիկ լքեն Լեռնային Ղարաբաղը՝ առանց վերադառնալու հնարավորության։
Դա պետք է դադարեցվի միջազգային միջամտությամբ»,- նշել է նա։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը