Հացով շաուրման նորից կարտադրվի
ՀասարակությունՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների լրացուցիչ վերահսկողության և լաբորատոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ Տիգրան Բաբայանին պատկանող հանրային սննդի կետում (Երևան, Խորենացի 35) պատրաստվող «Պատրաստի շաուրմա հացով» արտադրատեսակը համապատասխանեցվել է իրավական ակտերով պահանջվող նորմերին, իսկ «Պատրաստի շաուրմա լավաշով» արտադրատեսակը, որի արտադրությունը ևս կասեցված էր, ըստ տնտեսավարողի հայտարարության, այլևս չի արտադրվելու:
«Պատրաստի շաուրմա հացով» արտադրատեսակի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: