Մահվան ելքով վրաերթ Կոտայքում․ 23-ամյա վարորդը «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին Խուլիգանության դեպք՝ Երևանի ավագ դպրոցում․ «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 48-ամյա տղամարդը ձերբակալվել է Արցախից բռնի տեղահանված որոշ ընտանիքների համար Հայաստանում գործում է բնակարանի վարձակալության մասնակի փոխհատուցման ծրագիր Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են 18-ամյա աղջկա առևանգման դեպքը․ մեկ անձ ձերբակալվել է ԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացու ընդունելությունն ապահովելու համար պահանջել է խոշոր չափի կաշառք Հարությունյանն արցախցի պատգամավորից պատասխան էր ակնկալում` Արցախն Ադրբեջա՞ն է, թե՞ ոչ ՔՊ պատգամավորը ԱԺ-ում միացրեց Նարեկ Կարապետյանի ձայնագրությունը․ Արևմուտքում Թուրքիան է «Մատի և մատանու արանքը մտնել, և արտաքին քաղաքականությունը հակադրությունների վրա ձևավորել պետք չէ» Քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ. փաստաբան Կա՞ արդյոք տարբերություն քաղաքական բռնություն եւ ընտանեկան բռնություն հասկացությունների միջեւ. Աննա Հակոբյան Ռուսաստանը նոր պայման է առաջ քաշում․ Հայաստանից սպասում են քայլերի «Վճիռը վաղուց էր գրված, դատարանը միայն խաղաց իր դերը». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից 

«Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակում ՀՀ-ից հափշտակվել է 83 մլն դրամ. գործն ուղարկվել է դատարան

Իրավունք

Շիրակի մարզի Ձորակապ համայնքի բնակիչ Ժ.Ա.-ն նույն համայնքի նախկին ղեկավար Զ. Ս.-ին դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք, պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ, որի արդյունքում էական վնաս է պատճառվել Ձորակապ համայնքի իրավունքներին և օրինական շահերին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազությունից։

Բացի այդ, համայնքի բնակիչ Ժ.Ա.-ն օգտագործել է ակնհայտ կեղծ փաստաթուղթ, որի արդյունքում՝ Ձորակապ համայնքի նախկին ղեկավար Զ.Ս.-ի օժանդակությամբ Հայաստանի Հանրապետությունից խարդախությամբ՝ խաբեության եղանակով, կեղծ տվյալներ հաղորդելով՝ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 83 մլն 460 հազար 82 դրամ:

Մասնավորապես՝ Ժ.Ա.-ն, տեղյակ լինելով, որ համայնքապատկան հողամասի վրա 1990-1996 թվականներին իր կողմից ինքնակամ կառուցված երկու շինությունները` ռեստորանը և հյուրանոցը, գտնվում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրով կառուցվելիք ճանապարհի ծրագրի գոտում և պետք է ընդգրկվեն բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված հողամասերի շարքում ու օտարվեն Հայաստանի Հանրապետությանը՝ Շիրակի մարզի Ձորակապ համայնքի նախկին ղեկավար Զ.Ս.-ին համոզելու եղանակով դրդել է պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ:

Արդյունքում՝ Զ.Ս.-ն Շիրակի մարզի Ձորակապի համայնքապետարանի կնիքի դրոշմով և իր ստորագրությամբ հաստատել է իրավանաբանական նշանակություն ունեցող և իրավաբանական փաստեր հավաստող, բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաստաթղթեր: Զ.Ս.-ն կեղծ պաշտոնական փաստաթղթերը հանձնել է Ժ.Ա.-ին, ով տեղյակ լինելով դրանցում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցված լինելու մասին՝ 2014 թվականին քաղվածքները ներկայացրել է Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակ: 2015 թվականի հոկտեմբերի 29-ին Ձորակապ համայնքի վարչական տարածքում գտնվող` 0,01789 հա և 0,065457 հա հողատարածքների նկատմամբ գրանցվել է Ժ.Ա.-ի և նրա ընտանիքի անդամների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը: Արդյունքում՝ Ձորակապ համայնքը զրկվել է վերոնշյալ հողամասերն օրենքով և իրավական ակտերով սահմանված կարգով տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու հնարավորությունից:

Այնուհետև, Ժ.Ա.-ն, Հայաստանի Հանրապետությունից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու նպատակով, շարունակել է համոզելու եղանակով դրդել Ձորակապ համայնքի նախկին ղեկավար Զ.Ս.-ին՝ նախաձեռնել հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության ու շինություններն օրինական ճանաչելու գործընթաց:

Արդյունքում՝ Զ.Ս.-ն կատարել է պաշտոնեական կեղծիքներ. 0,065457 հա հողամասի վրա ինքնակամ կառուցված 654,57 քառակուսի մետր մակերեսով ռեստորանի շենքը և 0,01789 հա հողամասի վրա ինքնակամ կառուցված 359,35 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով երկհարկանի հյուրանոցի շենքը ճանաչել է օրինական, փաստաթղթերում կեղծ տեղեկություններ է ներառել առ այն, որ վերոնշյալ հողամասերը չեն գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում:

Զ.Ս.-ի վերոնշյալ գործողությունների հիման վրա՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱ կազմակերպության և Ժ.Ա.-ի ու վերջինիս ընտանիքի անդամների միջև 2015 թվականի նոյեմբերի 13-ին կնքվել են հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին պայմանագրեր: Դրանց հիման վրա` Ձորակապ համայնքի 0,065457 հա հողամասի ձեռքբերման համար վճարվել է 980 հազար 840 դրամ, հողամասում գտնվող շինության համար վճարվել է 50 մլն 268 հազար 966 դրամ, 0,01789 հա հողամասի ձեռքբերման համար վճարվել է 261 հազար 405 դրամ, հողամասում գտնվող շինության համար վճարվել է 33 մլն 191 հազար 116 դրամ:

Հսկող դատախազի 2023 թվականի օգոստոսի 10-ի որոշմամբ՝ Զ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) և 38-178-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությանն օժանդակելը): Ժ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը), 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 178-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն):

Դատախազը 2023 թվականի օգոստոսի 21-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահվան ելքով վրաերթ Կոտայքում․ 23-ամյա վարորդը «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնինԽուլիգանության դեպք՝ Երևանի ավագ դպրոցում․ «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 48-ամյա տղամարդը ձերբակալվել էԱրցախից բռնի տեղահանված որոշ ընտանիքների համար Հայաստանում գործում է բնակարանի վարձակալության մասնակի փոխհատուցման ծրագիրԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են 18-ամյա աղջկա առևանգման դեպքը․ մեկ անձ ձերբակալվել էԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացու ընդունելությունն ապահովելու համար պահանջել է խոշոր չափի կաշառք Հարությունյանն արցախցի պատգամավորից պատասխան էր ակնկալում` Արցախն Ադրբեջա՞ն է, թե՞ ոչ ՔՊ պատգամավորը ԱԺ-ում միացրեց Նարեկ Կարապետյանի ձայնագրությունը․ Արևմուտքում Թուրքիան է«Մատի և մատանու արանքը մտնել, և արտաքին քաղաքականությունը հակադրությունների վրա ձևավորել պետք չէ»Քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ. փաստաբանԿա՞ արդյոք տարբերություն քաղաքական բռնություն եւ ընտանեկան բռնություն հասկացությունների միջեւ. Աննա ՀակոբյանՌուսաստանը նոր պայման է առաջ քաշում․ Հայաստանից սպասում են քայլերի «Վճիռը վաղուց էր գրված, դատարանը միայն խաղաց իր դերը». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից ՈՒՂԻՂ․ Արցախից տեղահանվածները վարձակալության վճարի մասնակի հատուցում կստանան. ո՞վքեր կարող են օգտվելՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներՌուսաստանի մի շարք շրջաններում գիշերը զանգվածային ԱԹՍ հարձակումներ են արձանագրվելՍուվերեն երկրի դատախազն ու Վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում․ ՍրբազանԻրանը Ուկրաինայի հարվածը իրանական նավին ահաբեկչություն է համարումԻնչ փուլում է TRIPP-ը․ ներկայացվել են ծրագրի ընթացիկ աշխատանքներըԼույս չի լինի. հասցեներՀայաստանում վարորդական իրավունք ստանալու համար միայն քննություն հանձնելը այլևս բավարար չի լինի«Հրապարակ»․ Նորատուսցի Ալիկը՝ կրկին մեղադրյալի կարգավիճակում «Հրապարակ»․ Հանձնաժողովը սկանդալային ՔՊ-ական համայնքապետի վարքագիծն անթույլատրելի է ճանաչել «Հրապարակ»․ ՔԿԾ պետն իր ենթականերին պարգեւատրել է «Հրապարակ»․ Կանա՞նց էլ կուղարկեն դիրքեր «Հրապարակ»․ Քեռին մրցում է քրոջ որդու հետ Իշխանությունը չի ցանկանում հեշտությամբ զիջել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստանին». «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Կարգ հաստատելու փոխարեն Ավինյանն արտահոսքի աղբյուրն է փնտրում «Հրապարակ»․ Ակամայից Փաշինյանի ծրագիրն են ի կատար ածում Քրեական աշխարհն ուրախ՞ է ՔԿԾ նոր պետի նշանակմամբ. «Ժողովուրդ»Կենդանակերպի երեք նշանների կյանքում կանխատեսվում է կտրուկ շրջադարձ օգոստոսի 19-ից սկսած Հայտնի թենիսիստը մրցաշարի ժամանակ ուշագնաց է եղել Ուկրաինացիները հաշտվել են տարածքների կորստի հետ. վերլուծաբանՀալաբյանում հայտնաբերված նորածին աղջկան` Սոսեին փողոցում թողած անձին ոստիկանությունը դեռ չի հայտնաբերել Պենտագոնը հանձնարարել է ԱՄՆ-ի տասնյակ համալսարաններին զեկուցել Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի և Իրանի համալսարանների հետ համագործակցության մասինԲժիշկ Մյասնիկովը նշել է երիտասարդների մոտ քաղցկեղի և սրտի կաթվածի հիմնական պատճառը Անոմալ շոգ եղանակի պատճառով մահերը գերազանցել են 4 հազարը Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք Էլբրուս բարձրանալիս` ութ զբոսաշրջիկ անհետացել էՕգոստոսը անակնկալներ է պատրաստում. այս կենդանակերպի նշանների համար ամռան ավարտը ճակատագրական կլինի Սև ծովում հարձակվել են հունական տանկերի վրաՄոսկվան հույս ունի Բաքվի հետ երկխոսություն ծավալել Ռուսաստանի դեմ ուղղված ոչ բարեկամական թեզերի շուրջ․ Զախարովա Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն արձագանքել է ՌԴ-ի՝ Ուկրաինայի հանցագործություններին մեղսակցության մասին հայտարարությանըԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել 14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday» առցանց մրցաշարում հաղթանակ է տարել Մագնուս Կարլսենի նկատմամբ Իսրայելի պաշտպանության բանակը չի հեռանա Գազայի հատվածի «դեղին գծից». Նեթանյահուի խորհրդական ԳենդելմանՇիրակի պետական համալսարանի ռեկտորը Գյումրիում վրաերթի է ենթարկել հետիոտնին Մեր ավագ որդին՝ Լևոնը, պատվով ծառայեց և վերադարձավ տուն. թող բոլոր զինվորները առողջ և ապահով վերադառնան. Անահիտ Ավանեսյան (տեսանյութ) Չինաստանը 800 ուղևոր տեղավորող հսկայական ինքնաթիռ է կառուցումԼիտվայի սահմանապահ ծառայության ղեկավարը սահմանին տեղի ունեցած միջադեպի պատճառով` հրաժարական է տվել Հարավային Սուդանը մտադիր է ընտրություններից առաջ հրաժարվել մարդահամարից
Ամենադիտված