Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհին BIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունը Մերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանը Շարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչ Իրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարել Թրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները «Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն է 

Մենք հանդես ենք գալիս տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման օգտին. Միշուստինը՝ Փաշինյանին

Հայաստան

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը:

Ողջունելով Միխայիլ Միշուստինին Հայաստանի Հանրապետությունում` վարչապետը նշել է. «Շատ ուրախ եմ այս հանդիպման առիթով և հուսով եմ, որ այսօր կառուցողական քննարկում կունենանք մեր երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ։ Իհարկե, նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախատեսվում է շատ կարևոր իրադարձություն։

Նախ ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել Ձեզ, Միխայիլ Վլադիմիրի, այն բանի համար, որ Սոչիում մեր վերջին հանդիպման ժամանակ Դուք խոստացաք, որ շուտով կբացվեն Վերին Լարսի անցակետի նոր ուղիները։ Եվ դա տեղի ունեցավ, սա շատ կարևոր և նշանակալից իրադարձություն է մեր հարաբերություններում, քանի որ գիտեք` սովորաբար այնտեղ բազմակիլոմետրանոց հերթեր էին գոյանում։ Իհարկե, մենք շնորհակալ ենք ձեզ և մեր վրացի գործընկերներին։ Մենք շատ ուրախ ենք ձեր համագործակցության կապակցությամբ։

Պետք է ասել, որ 2022 թվականի արդյունքներով մեր ապրանքաշրջանառությունը կազմել է 5 մլրդ դոլար, և այդ աճը շարունակվում է։ Այս տարի այն արդեն գերազանցել է 3 մլրդ դոլարը։ Հուսով եմ, որ մինչև այս տարվա վերջ կգերազանցենք նախորդ տարվա ցուցանիշը։ Մենք նաև շատ ամուր և ուժեղ հարաբերություններ ունենք։ Եվ ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը կշարունակի մնալ արդյունավետ։

Իհարկե, մենք տարածաշրջանային առումով շատ խնդրահարույց հարցեր ունենք, և այդ հարցերը միշտ քննարկում ենք մեր ռուս գործընկերների հետ։ Համոզված եմ, որ այսօր կանդրադառնանք նաև այս հարցերին։ Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ, բարի գալուստ»:

Իր հերթին Միխայիլ Միշուստինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, հարգելի գործընկերներ, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել։ Շնորհակալություն Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին հրավերի համար: Մենք պայմանավորվեցինք անցկացնել այն այստեղ՝ Հայաստանում, և քննարկել ԵԱՏՄ-ի առաջիկա տասնամյակների զարգացման ռազմավարության հետ կապված ամենահրատապ խնդիրները։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ Ձեզ փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի լավագույն մաղթանքները։ Եվ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ, Նիկոլ Վովայի, և հայ գործընկերներին բոլոր միջոցառումների ավանդական գերազանց կազմակերպման և մեր ռուսական պատվիրակության հյուրընկալ ընդունելության համար։

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ բարեկամությունը, գործընկերությունը, դաշնակցային հարաբերությունները, չնայած արտաքին տնտեսական ծանր իրավիճակին, Դուք այս մասին ասացիք, Ռուսաստանի առևտրատնտեսական կապերը Հայաստանի հետ ամրապնդվում են, առևտուրն աճում է, և դա մեզ ուրախացնում է, այդ թվում` կա ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ազդեցությունը։ Մենք այստեղ արձանագրում ենք բոլոր մասնակից երկրների հետ փոխգործակցության արդյունավետության աճ։

Միջկառավարական հանձնաժողովի մասով, որը մեր կողմից ղեկավարում է Ալեքսեյ Օվերչուկը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններ են մշակվում։ Մենք մշտական ռեժիմի մեջ ենք, մշտական շփման մեջ։ Շնորհակալ եմ Ձեր բարի խոսքերի համար։

Այո, մենք խոստացել ենք, Տրանսպորտի նախարարը, մաքսային ծառայության պետը, Ալեքսեյ Օվերչուկը, գործընկերները, նրանք բոլորը շատ լուրջ էին վերաբերվում դրան, և մենք, ընդհանուր առմամբ, լրջորեն ենք վերաբերվում մեր բոլոր խոստումներին և կատարում դրանք: Ինչ վերաբերում է այլ նախաձեռնություններին, մենք շարունակական համագործակցում ենք էներգետիկ ոլորտում, խաղաղ միջուկային արդյունաբերության, հանքարդյունաբերության և տրանսպորտային լոգիստիկայի ոլորտներում: Կան մի շարք բարձր տեխնոլոգիական նախագծեր։ Կարծում եմ՝ մեր բիզնես առաքելությունները, որոնք պարբերաբար ժամանում են, այդ թվում Հայաստան, շատ լավ ազդեցություն ունեն ընդհանուր տնտեսական զարգացման վրա։ Մենք առաջարկում ենք արագացնել աշխատանքը մեր բոլոր համատեղ ուղղություններով՝ ինովացիոն նախագծերի և տնտեսական զարգացման ոլորտում։

Չափազանց կարևոր է նաև շարունակել ընդլայնել ազգային արժույթների օգտագործումը մեր ընդհանուր նախագծերում, փոխադարձ առևտրում։ Վստահ եմ, որ դա կնպաստի առևտրի աճին և կառուցվածքի դիվերսիֆիկացմանը։ Հումանիտար ոլորտում նույնպես ակտիվ աշխատում ենք, և Հայաստանում, ի դեպ, ավանդական մեծ հետաքրքրություն կա ռուսական բարձրագույն կրթություն ստանալու հարցում։ Ավելի քան 5000 հայ ուսանող է սովորում Ռուսաստանի համալսարաններում։ Այստեղ մենք կշարունակենք աջակցել Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցման որակի բարձրացմանը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի։ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, մանրամասն քննարկվել են այն տարրերը, որոնք կապված են դասավանդման որակի բարձրացման, նոր դպրոցների կառուցման հնարավորության հետ։ Եվ այստեղ մենք նույնպես ուրախ ենք, որ Հայաստանի Հանրապետության ռուսաց լեզվի ուսուցիչները պարբերաբար վերապատրաստվում են Ռուսաստանում։ Մինչև տարեվերջ հանրապետության բոլոր դպրոցների համար կմատակարարենք նաև մոտ 50 հազար դասագիրք։ Մենք հենց այս մասին էինք խոսում Ձեզ հետ, Դուք այդ մասին խոսել եք նաև նախագահի հետ։

Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման օգտին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների համաձայն։ Համոզված եմ, որ նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացումը և կամրապնդի շփումները այստեղ ապրող մարդկանց միջև։

Հարգելի Նիկոլ Վովայի, մենք ունենք հագեցած համատեղ օրակարգ, առաջարկում եմ անցնել դրան։ Շնորհակալություն ուշադրության համար»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Մոսկվան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը Նիդերլանդների մասնակցության մասին տեղեկություններինԿիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջԻրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասինՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԶելենսկին ամերիկյան ռազմաբազաներ է ցանկանում Ուկրաինայում՝ որպես անվտանգության երաշխիքԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն ԻրանումԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըՆոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետո
Ամենադիտված