Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են գերեվարված Գագիկ Ոսկանյանին
ԻրավունքԱդրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հայ գերի Գագիկ Ոսկանյանին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրանք այցելել են Ոսկանյանին՝ կալանավորման պայմաններում նրա հանդեպ վերաբերմունքի, բուժման հասանելիության և այլ կարևոր հարցերի մասին տեղեկություններ ստանալու համար։
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին պահեստազորի զինվոր, ուսումնամարզական հավաքի մասնակից Գ.Վ.-ն լքել էր մարտական դիրքը։ Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ գերեվարել են Գագիկ Ոսկանյանին։