Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել 2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել է Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է 

«Հրապարակ». Լյուդովիկոս 14-րդը դեռ ինչ-որ նվաճումներ ուներ, պարոն Փաշինյանի որևէ նվաճում անգամ խոշորացույցով չեմ կարողանում հայտնաբերել

Հայկական Մամուլ

Կոնստանտին Զատուլին, Անդրանիկ Միհրանյան, Արամ Գաբրիելյանով, Մարգարիտա Սիմոնյան, դաշնակցականներ Մուրադ Փափազյան, Արենի Մարկոսյան, Նժդեհ Գարագավորյան․ սա ոչ ամբողջական ցուցակն է այն անձանց, որոնք ելույթներ են ունեցել ի պաշտպանություն Արցախի ու Հայաստանի, քննադատել են Փաշինյանի կառավարությանը եւ անցանկալի անձ են ճանաչվել Հայաստանում։ Երեկ տեղեկացանք, որ արգելվել է նաեւ սոցիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր, «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակ Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը Հայաստան։ Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Կրիվոպուսկովը վաղ առավոտյան Մոսկվայից ժամանել է «Աէրոֆլոտի» չվերթով։ Նրան թույլ չեն տվել հատել ՀՀ սահմանը, ապա հետ են ուղարկել: Ինչո՞ւ։ Կրիվոպուսկովի հետ չհաջողվեց խոսել։ Իսկ ՀՀ ԱԳՆ-ից, ինչպես միշտ, հրաժարվեցին բացատրություն տալ՝ ասելով, թե սա ԱԱԾ-ի տիրույթում է։ ԱԱԾ, որը վերածվել է ՀՀ վարչապետի շահերը պաշտպանող, նրան նեղացնողներին պատժող կառույցի: Զրուցեցինք ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինի հետ, ով եւս անցանկալի անձ է ճանաչվել։ 

- Ես ընդամենը կարող եմ ենթադրել, թե ինչու է դա արվել։ Ինչ վերաբերում է մուտքն արգելելու պաշտոնական հիմքերին, մեզ դրանք չեն հայտնում։ Չհաշված, որ երբ ինձ էր վերաբերում արգելքը, գիտեք` անցյալ տարի իմ մուտքն արգելեցին, իմ դեպքում փորձ արվեց ինձ, Մարգարիտա Սիմոնյանին կամ Արամ Գաբրիելյանովին ինչ-որ խոսքեր ու գործողություններ վերագրել, որոնք, իբր, վնաս են հասցրել, դիսկրեդիտացիայի են ենթարկել Հայաստանը եւ այլն։ Միանգամայն ակնհայտ է, որ դա գիտակցաբար արվող զրպարտություն է, որովհետեւ բոլոր այն անձինք, որոնց մասին մենք խոսում ենք այսօր, ներառյալ Կրիվոպուսկովը, տարիներ շարունակ ամեն կերպ, ուժերի ներածի չափով աջակցել են ռուս-հայկական հարաբերություններին։ Ակնհայտ է նաեւ պատճառը, թե ինչու են մեր մուտքն արգելել։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շրջադարձ է կատարում, ինչպես ասում են՝ գետանցման ժամանակ ձիեր է փոխում։ Այսինքն՝ չնայած այդ առիթով հնչող բառակույտին, դրա շուրջ ստեղծված մառախուղին՝ նա ձգտում է նախ վարկաբեկել Ռուսաստանը, ապա այդ հիմքով հարցականի տակ դնել երկու երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունները, գոյություն ունեցող պայմանավորվածությունները, ՀՀ մասնակցությունը ՀԱՊԿ-ում եւ այլն։ Իհարկե, պարոն Փաշինյանին եւ նրա թիմին պետք չեն վկաներ Հայաստանի ներսում, պետք չեն մարդիկ, որոնք հաճախ այցելելով Հայաստան, հանդիպելով Հայաստանում, պաշտպանեն իրենց տեսակետները։ Ահա ինչու, լինելով բարձր հարգի դեմոկրատ (կամ իսկական դեմոկրատ), Փաշինյանն այդ մարդկանց ուղղակի չի թողնում Հայաստան։ 

- Կոնկրետ Կրիվոպուսկովն ինչո՞վ էր խանգարում Փաշինյանին։ 1000 տարի աշխատել է Հայաստանում, գիրք է գրել Արցախի մասին։ 

- Ինչ վերաբերում է Վիկտոր Կրիվոպուսկովին, ես նրան վաղուց եմ ճանաչում։ Նա իրոք նվիրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման գաղափարին, նա երբեք, հստակ կարող եմ ասել, չի նկատվել ինչ-ինչ արարքներում կամ բառերում, որոնք կվնասեին Հայաստանի եւ հայ ժողովրդի համբավը։ Որքան հասկանում եմ, հենց սա են ե՛ւ նրան, ե՛ւ ինձ մեղսագրում։ Ե՛վ ես, ե՛ւ Վիկտոր Կրիվոպուսկովը բազմիցս եղել ենք Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, ե՛ւ նա, ե՛ւ ես շարունակում ենք պարբերաբար հրապարակայնորեն պաշտպանել ԼՂ հայ ազգաբնակչության շահերը, եւ հենց սա էլ նյարդայնացնում է ՀՀ ղեկավարությանը, որը վաղուց է կանգնած ԼՂ-ում բնակվող իր հայրենակիցների շահերի դավաճանության ճանապարհին։ Նրանք փորձում են ինչ-որ կերպ արդարանալ հայ ժողովրդի աչքերում, եւ նրանց պետք չեն օտար ձայներ։ Ահա եւ վերջ։ 

- ՀՀ ԱԳՆ-ից ասում են, որ արգելքը դրված է սահմանապահների, ԱԱԾ-ի կողմից։ Արդյոք նրանք անելիք չունե՞ն այս հարցում։ Որեւէ մեկը դիմե՞լ է ԱԳՆ, պարզաբանումների համար։

- Կարծում եմ՝ Կրիվոպուսկովի հարցով պետք է անպայման դիմեն։ Մեր ԱԳՆ-ն միշտ չէ, որ պատասխանում է ապտակներին։ Իմ հարցով եղել են նոտաներ, որոնց խելքը գլխին պատասխան չի տրվել։ Տեղյակ եմ, որ ռուսական պաշտոնական կողմը, դիվանագետները, ԱԳՆ-ն պարբերաբար վերադառնում են այս հարցին եւ կրկին պատասխան չեն ստանում, եթե չհաշվենք, որ պարբերաբար ՌԴ-ում ՀՀ պաշտոնական ներկայացուցիչները կամ լիազորված անձինք ոչ ֆորմալ քննարկումներ են անցկացնում, սպասում են մեզնից, օրինակ՝ ինձնից, ինքնախոստովանական բառեր, որի արդյունքում, իբր, կհայտարարվի ամնիստիա, օրինակ, իմ դեպքում, ես պետք է խոստովանեմ, որ մի բան այն չեմ արել կամ խոսել։ 

- Դա նվաստացուցի՞չ է Ձեզ համար։ 

- Այո, նախ՝ ես դրա համար չեմ տեսնում ոչ մի հիմք եւ չեմ պատրաստվում այդ պարոնների ցուցումով ղեկավարվել, որոնք, իմ կարծիքով, անում են հանցավոր քայլեր՝ ոչ թե իմ կամ ՌԴ այլ քաղաքացիների նկատմամբ, այլ ռուս-հայկական հարաբերությունների, մեր ժողովուրդների կապի առումով եւ, ի վերջո, իրենց հայրենակիցների, հատկապես ԼՂ-ում բնակվողների հանդեպ։ 

- Գիտեք՝ շատերը չեն կիսում ՀՀ իշխանությունների տեսակետները, եւ մուտքի արգելքի մասին հերթական լուրը շատերին զարմանալի է թվում։ 

- Ես ուշադիր կարդում եմ սոցցանցերը, ասել, թե ոչ ոք չի կիսում, չի կարելի։ Կան մարդիկ, որ կիսում են եւ խրախուսվում են, քաջալերվում։ Մեզ փորձում են ներկայացնել անհեթեթ, խելքից դուրս պահանջներ։ Ինձ, օրինակ, ասել են, որ ես պահանջել եմ ինչ-որ միջանցքների բացում, թեեւ իրականում ճիշտ հակառակ կարծիքով եմ հանդես եկել, որ ես կասկածում եմ ՀՀ կառավարությանը, որ նա պայքարում է հայ ժողովրդի շահերի համար։ Այս արգելքները մտցնողները մտածում են, ինչպես Լյուդովիկոս 14-րդը՝ պետությունը ես եմ։ Եթե քննադատում եք Փաշինյանին, ուրեմն չեք կարող գնալ Հայաստան։ Եթե ՀՀ-ում այդպես են համարում, ես ոչինչ չունեմ ասելու, բայց, իմ կարծիքով, Լյուդովիկոս 14-րդն իր երկարատեւ պատմական ճանապարհին ինչ-որ նվաճումներ ուներ։ Իսկ պարոն Փաշինյանի որեւէ նվաճում ես անգամ խոշորացույցով չեմ կարողանում հայտնաբերել։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը
Ամենադիտված