10-ամյա տղան իր ռեկորդը նվիրել է 44-օրյա պատերազմում նահատակված շենգավիթցի հերոսներին
ՀասարակությունՕգոստոսի 25-ին Շենգավիթ վարչական շրջանի սպորտդպրոցում հերթական անգամ տեղի ունեցավ 10-ամյա ռեկորդակիր Առաքել Պետրոսյանի հերթական ռեկորդի գրանցումը Դյուցազնագրքում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախկինում 2 ռեկորդներ գրանցած փոքրիկ Առաքելը այս անգամ այն նվիրեց Շենգավիթ համայնքից բոլոր նահատակված ու լեգենդ դարձած հերոս տղաների հիշատակին:
Միջոցառմանը ներկա էին հերոսածին մայրեր, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ռեկորդակրի հարազատները:
Այդ օրը Առաքելը կցագնդերով կախ դրությունից ծալում դեպի ուսագոտի վարժություն կատարեց 2230 անգամ՝ 25 րոպեում:
Ներկա էր Դյուցազնագրքի ու Դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, իսկ մեդալը հերոս դյուցազունին հանձնեց Շենգավիթի մարզական կենտրոնի տնօրենը: