Մահացել է Սվետլանա Ադիրխաևան
Հասարակություն86 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, բալետի պարուհի, բալետմեյստեր, պարուսույց Սվետլանա Ադիրխաևան։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Պետական ակադեմիական Մեծ թատրոնից։
Ադիրխաևայի հրաժեշտի արարողությունը կսկսվի Մեծ թատրոնում օգոստոսի 30-ին՝ ժամը 11:00-ին։
«Ադիրխաևան ամբողջ կյանքում կապված է եղել Մեծ թատրոնի հետ, «նա հավատարմորեն ծառայել է նրան մինչև իր կյանքի վերջին օրերը»,-ասել է Մեծ թատրոնի բալետային խմբի ղեկավար Մախար Վազիևը։