48-ամյա տղամարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
ԻրավունքՔրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացվեցին Արմավիրի գործընկերների հետ:
Օգոստոսի 24-ին, ժամը 14.30-ին, Սարդարապատ բնակավայրում հայտնաբերվեց և ոստիկանության Արմավիրի բաժին տեղափոխվեց նույն գյուղի բնակիչ, 48-ամյա մի տղամարդ:
2023 թ. հունիսի 30-ից ՌԴ իրավապահների կողմից նա հետախուզվում էր վարչական պատասխանատվության ենթարկված կամ դատվածություն ունեցող անձի կողմից խմած վիճակում տրանսպորտային միջոց վարելու մեղադրանքով` առանց խափանման միջոցի:
Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: