Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհին BIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունը Մերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանը Շարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչ Իրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարել Թրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները «Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն է Երեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համար Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով 

Արցախի թեմայից հետո ամենաողբերգականը Հայաստանում թմրանյութերի տարածվածությունն է․ Հովհաննիսյան

Հայաստան

Արցախի թեմայից հետո, թերև, ամենազանգվածայինը, ամենաողբերգականը Հայաստանում, Երևանում թմրանյութերի տարածվածությունն է։

Պատմությունները, որ մենք անընդհատ լսում ենք, սահմռկեցուցիչ են. աղետը չի խնայում սեռ, տարիք, սոցիալական վիճակ, ինտելեկտ, ոչինչ։

Տասնյակ հազարավոր ընտանիքներում այս թեման խոսվում է, որովհետև երեխա են ուղարկում դպրոց, ուսանողին՝ բուհ, ակումբներ. անհանգիստ են ամենուր։

Խոսում ենք, բայց թեման չի դառնում օրակարգ ու չի դրվում իշխանության առաջ, չի դառնում հանրային ընդվզման թեմա։

Երևանի ընտրություններում բոլոր 14 թեկնածուների առաջ պիտի սրությամբ դրվի հարցը՝ ինչի՞ց է այս վիճակը, և ի՞նչ ելքեր են տեսնում։ Գուցե քաղաքական ուժեր կան, որ սրան նորմա՞լ են վերաբերվում։ Ինչու մի պահից իրավիճակը դարձավ այսքան անզուսպ վտանգավոր։

Այս առումով Ջոել անունով իտալահպատակ շունը շատ ավելի կարևոր բան է արել հայ ազգի համար, քան բազմաթիվ քաղաքական և քաղաքացիական ուժեր։ Ջոել անունով շունը բառիս բուն իմաստով փրկել է հազարավոր կյանքեր, ընտանիքներ, ճակատագրեր, որովհետև նրա հայտնաբերած թմրանյութը գալու էր մեր երկիր ու վիճակախաղի տրամաբանությամբ մտներ մեր տները։

Իտալացի շունը պատվով արեց իր գործը, հիմա հերթը հայ մարդունն է՝ Հայաստանում թմրանյութերի տարածման հակաբնական իրավիճակի շուրջ ընդվզելու։

Եթե մենք, որպես մարդ և հասարակություն, շարունակենք մնալ մի իտալացի շան հույսին, ապա մեզ ոչ մի լավ բան չի սպասում։

Իրականում Հայաստանը ներսից ու դրսից սպանողները շատ գրագետ են աշխատում։ Պատերազմներից ու պարտություններից հետո անորոշության մեջ հայտնված, բարոյալքված հասարակությունները շատ հեշտ են մտնում թմրանյութերի մահաբեր թակարդը։ Սահմանային մշտական լարվածության ու Արցախում կատարվողի ֆոնին հատկապես երիտասարդները, որոնք ամենադժվարն են տանում ստրեսը, նորից դառնում են մեր ամենավտանգված շերտը՝ հիմա էլ ա´յս առաջին գծում իրենց վրա կրելով հարվածը։

Պրոցեսն ակտիվ տեմպով գնում է՝ քաղաքում մեկնարկած ուրախ-զվարթ քարոզարշավին զուգահեռ։ Եթե քաղաքապետի որևէ թեկնածու ասի, որ սա քաղաքապետի իրավասությունից դուրս հարց է, ապա նրան հաջորդ հարցը տվեք. քաղաքում ամեն քայլափոխի տեղի ունեցող սարսափելի ավտովթարներն ու վայրի երթևեկությունը պատահականությու՞ն են, քաղաքում որոշակի համբավ ունեցող թաղամասերի և «մութ կետերի» ձևավորումը, երևանյան ուսումնական հաստատություններում շրջանառության մասին չդադարող տեղեկությունները, քաղաքում կտրուկ հաճախացած այլանդակ կրակոց-դանակահարությունները, որոնք մեր առօրյան են դարձել, ագրեսիայի անոմալ աճը. սրանք ամենևին միայն իրավապահների գործառույթը չեն ընդգրկում։

Միայն իրավապահները ոչինչ չեն կարողանալու անել, եթե չլինի պետական հստակ քաղաքականություն, քաղաքական ու համայնքային ղեկավարության լուրջ, հասուն մոտեցում և հանրային պահանջ։ Երևանի ընտրությունները լավ առիթ են՝ այդ հանրային պահանջը բարձրաձայնելու համար։ Ու հանկարծ չասեք՝ հիմա դրա ժամանակը չէ. էժան սինթետիկ ամֆետամինը 1-2 շաբաթում կարող է ծանր կախվածություն առաջացնել։ Մետամֆետամինը ընդամենը 3-4 օգտագործումից հետո ուղեղում կարող է անդառնալի փոփոխությունների բերել։ Սա այն թեման է, որ ամեն ինչից անկախ կարող է դառնալ բոլոր ընտրազանգվածների երկխոսության կետ։ Նաև այսպես են երկրում գնում մթնոլորտի և իրավիճակի փոփոխության։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Մոսկվան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը Նիդերլանդների մասնակցության մասին տեղեկություններինԿիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջԻրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասինՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԶելենսկին ամերիկյան ռազմաբազաներ է ցանկանում Ուկրաինայում՝ որպես անվտանգության երաշխիքԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն ԻրանումԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըՆոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետոՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենա է ջարդել. կա 5 տուժածՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունՏոկիոն և Լիման պայմանավորվել են ամրապնդել պղնձի մատակարարումները
Ամենադիտված