Ուկրաինայի Կրիվոյ Ռոգը և Պոլտավայի շրջանը հրթիռակոծվել են. կան զոհեր ու վիրավորներ
ԼուսանկարներՈւկրաինայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ ռուսական հրթիռը հարվածել է Պոլտավայի շրջանի Միրգորոդսկի շրջանի Գոգոլևո գյուղին, գրում է zp-news-ը։
«Պայթյունի հետևանքով՝ նավթի գործարանն այրվել է։ Հայտնի է երկու մարդու մահվան և հինգ վիրավորի մասին։ Մարդիկ աշխատել են գիշերային հերթափոխով»,-հայտնել են նախագահի աշխատակազմից։
Դնեպրոպետրովսկի ղեկավար Սերգեյ Լիսակն իր հերթին հայտնել է, որ ռուսական բանակը «հարավից մարտավարական ինքնաթիռներ օգտագործելով», հրթիռային հարված է հասցրել Կրիվոյ Ռոգին։
Նրա խոսքով՝ ավերվել է երկու ամառանոց, ևս հինգը վնասվել է։ Այրվել է նաև կենցաղային շինություն։
Լիսակը գրել է, որ զոհեր և վիրավորներ չկան, սակայն հարվածի հետևանքները դեռ վերացվում են։