Ամերիկյան FOX հեռուստաալիքը Թուրքիայի քարտեզը ցուցադրել է` առանց Ստամբուլի
ԼուսանկարներԱմերիկյան FOX հեռուստաալիքը ցուցադրել է Թուրքիայի քարտեզն` առանց Ստամբուլի, գրում է Sabah թերթը։
Ըստ հրապարակման՝ FOX News լրատվական կայքը Թուրքիան ներառել է Մերձավոր Արևելքի քարտեզում, իսկ Ստամբուլը ներառված չի եղել Թուրքիայի քարտեզում։
Հրատարակությունը նշում է, որ հեռուստաալիքը «քայքայել է հասարակության նյարդերը Թուրքիայում նախագահական ընտրությունների և Ղահրամանմարաշի ավերիչ երկրաշարժերի ժամանակ իր կեղծ լուրերով»։
Ավելի վաղ Fox News-ը Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին անվանել էր «պատճենող դիկտատոր», ով ձերբակալել էր իր «քաղաքական մրցակցին»։ Նման մակագրություն է հայտնվել Սպիտակ տանը Բայդենի ելույթի հեռարձակման ժամանակ՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գործով դատական նիստից հետո։