Հայաստանում սպասվում է տաք սեպտեմբեր. Գագիկ Սուրենյան
ՀասարակությունՀայաստանի Հանրապետությունում գրեթե ողջ սեպտեմբերին ամառային ջերմային ֆոն կդիտվի, ջերմաստիճանն էլ նորմայից 1-2 աստիճանով բարձր կլինի։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն՝ ընդգծելով, որ տեղումների քանակը նորմայի սահմաններում կլինի, այսինքն՝ գրեթե նույն քանակությամբ, ինչ օգոստոսի ամսին։
«Սեպտեմբերին օրացույցով տեղափոխվում ենք աշուն, սակայն ընդհանուր առմամբ կլիմայական ցուցանիշներով այն բացարձակ ամառային ամիս է։ Մինչև սեպտեմբերի 20-ը հանրապետության նույնիսկ լեռնային շրջաններում ամառային ջերմային ֆոն է դիտվելու։ Այս տարվա սեպտեմբերին օդի ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 1-2 աստիճանով կլիմայական նորմայից բարձր, այսինքն` ավելի տաք սեպտեմբերի կլինի»,– նշեց Սուրենյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյոր կայքում։