Գերմանիայում ՀՀ դեսպանությունը զգուշացնում է Պուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանա Սա շանտաժ է`ՀՀ քաղաքացիների նկատմամբ. քաղաքագետ (տեսանյութ) 36 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Պայթյուններ՝ զինագործարանի պահեստներում Ռեկորդային շոգի պատճառով թույլատրել են, որ ֆրանսիական շամպայնը առաջին անգամ բարձրացնի ալկոհոլի պարունակությունը մինչև 15 տոկոս Պատերազմ ե՞ք հայտարարում Ռուսաստանին, լո՞ւրջ, այդպիսի մի տխմար էլ կար, հիմա հոգեբուժարանում է . Հայկ Նահապետյան (տեսանյութ) Սևքարի անտառպետությունում 1,5 խմ ուռենի տեսակի վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել (Լուսանկարներ) Իջևանում անհայտ անձինք մտել են բանկ ու տակնուվրա արել այն Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար) Ով կփոխարինի Մեսիին Արգենտինայի հավաքականի ավագի պաշտոնում Լիբանանում ձերբակալել են Բաշար Ասադի զարմիկի որդուն 

Գևորգ Ալթունյանին ու ևս 4 անձի մեղադրանք է առաջադրվել

Տեսանյութեր

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության ծառայողների հետ համագործակցությամբ, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, մեծածավալ քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 2019-2021թթ. ընթացքում կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակներում վճարված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 106.300.000 ՀՀ դրամի հափշտակության հանգամանքները։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Գ.Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ և սահմանված կարգով նշանակված լինելով ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 2019, 2020 և 2021 թվականներին կազմակերպված N ծածկագրերով թվով երեք գնման ընթացակարգերում պատասխանատու ստորաբաժանման ղեկավար, պաշտոնեական դիրքն օգտագործելով «Էլ …» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, «Նոր …» հասարակական կազմակերպության տնօրեն, «DASARAN.AM» ապրանքային նշանի սեփականատեր Ս.Ա.-ի և գնումների հայտերը նախագծած անձանց՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ՎՏԱ բաժնի պետ Կ.Պ.-ի և նույն վարչության գլխավոր մասնագետ Ա.Ա.-ի օժանդակությամբ, պաշտոնական փաստաթղթերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ և խաբեության եղանակով, շահադիտական նպատակով, 2019-2021 թվականների ընթացքում պետությունից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 106.300.000 ՀՀ դրամ:

Առերևույթ հանցավոր արարքներ կատարելու համար 2023 թվականի սեպտեմբերի 15-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գ.Ա.-ին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Էլ …» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Բ.-ին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «Նոր …» ՀԿ տնօրեն Ս.Ա.-ին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կազմակերպչական բաժնի պետ Կ.Պ.-ին, նույն վարչության գլխավոր մասնագետ Ա.Ա.-ին։ 

Նույն օրը որոշում է կայացվել՝ վերջիններիս ձերբակալելու մասին։

Միջնորդություն է ներկայացվել Դատարան` Գ.Ա.-ի, Ս.Ա.-ի, Ա.Բ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիայում ՀՀ դեսպանությունը զգուշացնում էՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանա Սաուդյան Արաբիան ԱԹՍ-ների հարձակումից հետո դադարեցրել է առանցքային նավթամուղի աշխատանքըՍա շանտաժ է`ՀՀ քաղաքացիների նկատմամբ. քաղաքագետ (տեսանյութ)36 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներումՊայթյուններ՝ զինագործարանի պահեստներում Ռեկորդային շոգի պատճառով թույլատրել են, որ ֆրանսիական շամպայնը առաջին անգամ բարձրացնի ալկոհոլի պարունակությունը մինչև 15 տոկոս Սոչիի օդանավակայանում մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ սահմանափակումներ են մտցվելՍև ծովում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո ռուսական լցանավի նավապետն անհետացել էԶելենսկի. Ուկրաինային մղում են այնպիսի ձևաչափերի, որոնք բացառում են ՆԱՏՕ-ին անդամակցությունըՊատերազմ ե՞ք հայտարարում Ռուսաստանին, լո՞ւրջ, այդպիսի մի տխմար էլ կար, հիմա հոգեբուժարանում է . Հայկ Նահապետյան (տեսանյութ)Սևքարի անտառպետությունում 1,5 խմ ուռենի տեսակի վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել (Լուսանկարներ) Իջևանում անհայտ անձինք մտել են բանկ ու տակնուվրա արել այն Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար) Նարկոլոգը նշել է կենցաղային ալկոհոլիզմի հիմնական նշաններըՈվ կփոխարինի Մեսիին Արգենտինայի հավաքականի ավագի պաշտոնում Պուտինը ԲՐԻԿՍ-ն անվանել է աշխարհի խոշորագույն միավորումԼիբանանում ձերբակալել են Բաշար Ասադի զարմիկի որդուն Սոչիի օդանավակայանը վերսկսել է աշխատանքըԶելենսկուն Մոսկվա հրավիրելն արդեն իսկ Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում է. ԼավրովՎանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Որոշ երկրներ պատրաստ չեն ընդունել փոփոխվող իրականությունը և հակամարտություններ են հրահրում․ Պուտին Թաթարստանում Cessna 172 ինքնաթիռն ընկել է առանձնատան բակ․ երկու մարդ զոհվել էՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել․ սկանդալային մանրամասներ WSJ-ը հայտնել է OpenAI-ի AI գործակալների՝ RubyGems-ի միջադեպին հնարավոր առնչության մասինԲաքվում պահվող հայերի վերաբերյալ պահանջներ կան․ Լիտվան կվերանա աշխարհի քարտեզից. Մեդվեդև (տեսանյութ) Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըՎրաստանում անօրինական միգրանտների դեմ ստուգայցերի ընթացքում 59 օտարերկրացի է ձերբակալվել Ռուսաստանում սկսել են քաղցկեղի դեմ դեղամիջոցի նոր բաղադրիչի արտադրությունըԼավրով․ Ռուսաստանը բանակցությունների ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունը ՈւկրաինայումԴնեպրոպետրովսկում կրկին պայթյունների ձայներ են լսվել Հայոց Կաթողիկոսն ընդունել է ֆրանսիական «L’Œuvre d’Orient» կազմակերպության անդամներինԻնքնասպանություն, որը խլել է նաև 2-ամյա երեխայի կյանքըՄասնագետը բացատրել է՝ ինչպես են գիտնականները որոշում կետերի տարիքը«ԱՄՆ դեսպանը գործում է Արևմուտքի և քրիստոնյաների շահերին հակառակ»․ Իսրայելի նախարարՊուտինը Հնդկաստանում հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգի հետԵՄ-ում խոստովանել են Ուկրաինայի հարցում թույլ տված սխալըԱրմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդը մահացել էԿենսաբանը նշել է ամենաօգտակար սննդային համադրությունը՝ օրվա ընթացքում թեթև սնվելու համարՖրանսիայում բնակելի շենքի կառուցման վայրում հնագույն քաղաքի հետքեր են հայտնաբերելՌուսաստանում լուրեր են շրջանառվում, որ Սոբյանինը կարող է հեռացվել Մոսկվայի քաղաքապետի պաշտոնիցԹրամփը ցանկություն է հայտնել տեսնել Իռլանդիան և Հյուսիսային Իռլանդիան միավորվածԳիտնականները խաղողի մեջ Պարկինսոնի հիվանդության զարգացումը դանդաղեցնող նյութ են հայտնաբերելԽոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը այգուց տարածվել է բնակելի տան տարածքՋանի Ինֆանտինոն կառաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի նոր ժամկետի համարՊեսկով․ եվրոպացիները որևէ նախաձեռնություն չեն ցուցաբերել Ուկրաինայում բանակցությունների վերաբերյալՍևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվելՊեսկով․ ԱՄՆ-ն ինքն է BRICS-ի երկրներին մղել դոլարից հրաժարվելունՄերցի կուսակցությունում մտահոգված են առաջիկա ընտրություններում հնարավոր ծանր պարտությամբԳազը թանկացնի՞ Ռուսաստանը․ ՀՀ-ն կարող է հարվածել ռազմաբազայի գրպանին․ Վիլեն Գաբրիելյան
Ամենադիտված