Բաքուն է պատասխանատու ԼՂ-ում տեղի ունեցածի, տառապանքների համար. Գերմանիայի ներկայացուցիչ
ՏեսանյութերՄենք դատապարտում ենք Բաքվի ռազմական հարձակումը և կոչ անում վերջինիս մշտապես և վերջնականապես դադարեցնել իր ռազմական գործողությունները։ Մեզ անհրաժեշտ է, որ ամբողջովին դադարի բռնությունը։ Քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու պատասխանատվությունը ամբողջովին կրում է Ադրբեջանը։ Այս մասին ՄԱԿ-ում հայտարարեց Գերմանիայի ներկայացուցիչը։
«Եվ՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և տարածքային ամբողջականությունը չպետք է դրվեն հարցականի տակ։ Դժվար է պատկերացնել այն տառապանքը և դժվարությունները, որոնք կրում է ԼՂ բնակչությունը։ Բաքվի իշխանությունները, փաստացի, փակել են Լաչինի միջանցքը, խանութներում դատարկություն է։ Դեղորայքը ավարտվել է, էլեկտրաէներգիան, բենզինը չեն բավականացնում»,- նշեց նա։
Նա շեշտեց, որ որևէ երկիր չպետք է այս իրավիճակն օգտագործի Հայաստանի ժողովրդավարությունը ապակայունացնելու նպատակով։