Մենք կարևորություն չենք տվել ԱՄՆ-ի և Հայաստանի համատեղ զորավարժություններին․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
Արտաքին Քաղաքական«Մենք կարևորություն չենք տվել ԱՄՆ-ի եւ Հայաստանի համատեղ զորավարժություններին»։
Այս մասին թուրքական Milliyet թերթին ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Սակայն, ըստ նրա, ներկա լարվածության պայմաններում զորավարժություններին նույնիսկ 25 ԱՄՆ զինվորականի մասնակցությունը կարող է սխալ ընկալվել, ուստի ավելի լավ կլինի, որ կողմերը գործեն ավելի զգույշ։
Նշենք, որ սեպտեմբերի 11-20-ը Հայաստանի տարածքում տեղի են ունեցել հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ։