Մենք չենք պայքարում նրա համար, որ մեզանից մեկն իշխանություն լինի․ Իշխան Սաղաթելյան
ՔաղաքականՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց՝ այստեղ գտնվող բոլոր մարդկանց մի նպատակ է միավորում՝ Հայաստանի և Արցախի պաշտպանությունը, սրա համար է պայքարը, ոչ թե ինչ-որ մեկին իշխանության բերելու համար։
«Ձեզանից որևէ մեկն այս օրերին այս հրապարակում չէ՝ այս հարթակից որևէ մեկին իշխանության բերելու համար։
Մենք չենք պայքարում նրա համար, որ մեզանից մեկն իշխանություն լինի, այլ պայքարում ենք նրա համար, որ Հայաստանը առհասարակ իշխանություն ունենա, հետևաբար ձեր պայքարը սրբազան պայքար է»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)