Եկեղեցին երբեք չի կարող համակերպվել այն իրողության հետ, որ Արցախը ադրբեջանական է․ փաստ է՝ Արցախը բնիկ հայկական հողատարածք է. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
ՏեսանյութերԱդրբեջանը էթնիկ զտման գործընթաց է իրականացնում Արցախի Հանրապետությունում: Լաչինի մարդասիրական միջանցքը փակ է, արցախցիները տարհանվելու հնարավորություն անգամ չունեն: Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռում գումարվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, քննարկվել է ստեղծված ծայրահեղ իրավիճակը, որը նախօրեին Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքով բնութագրվել էր որպես գոյաբանական սոսկալի սպառնալիք: Ի՞նչ միջոցներ ունի Հայ եկեղեցին Արցախի Հանրապետության հայությանը զորակից լինելու համար:
Աննա Սարգսյանը զրուցել է Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հետ: