Ցուցարարների երթն ավարտվեց
ՀասարակությունՑուցարարների երթն ավարտվեց, նրանց մի փոքր մասը վերադարձավ կառավարության շենքի մոտ:
Նշենք, որ կառավարության շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ կան: Նրանք մի քանի շարք կազմած, վահաններով զինված կանգնած են կառավարության շենքի մոտ:
Նշենք, որ ավելի վաղ հանրահավաքի ժամանակ «Մայր Հայաստան» դաշինքի և Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ վաղը բողոքի գործողությունները կշարունակվեն, իսկ կիրակի օրը 18։00-ին՝ կրկին հանրահավաք տեղի կունենա, որտեղ կամփոփվեն արված քայլերը, կներկայացվեն հետագա գործողությունները: