Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են առաջիկա շաբաթներին Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը Սամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում» Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» «Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները «Հրապարակ». Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ» «Իրավունք». Սյունեցի պատգամավորները տեղները չեն գտնում «Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը 

Վանդալիզմ չկա՝ ծնողներն են պոկում իրենց երեխաների նկարները

Հասարակություն

Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում արցախյան պատերազմների հերոսների նկարների ստենդը հանելու կադրեր են հայտնվել համացանցում: Hraparak.am-ը կապվել է  արցախցի հասարակական, քաղաքական գործիչ Բելլա Լալայանի հետ, որպեսզի պարզի, թե ինչու է հանվում ստենդը, որի մոտ մշտապես արցախցիները ծաղիկներ էին դնում, զոհերի հիշատակն էին հարգում:

«Իշխանություններն արդեն վառում են պետական հիմնարկների արխիվները։ Պարզ է, որ հասարակ ժողովուրդը հասկանում է, որ այստեղ ոչ մի ապագա չկա։ Բնականաբար, իրենք իրենց երեխաների հիշատակը չպետք է թողնեն, որ պղծվի»,- մեզ հետ զրույցում ասաց Լալայանը։ «Վանդալիզմ չկա, իմ կարծիքով, այդ դրվագը հանդիպել եմ Ֆեյսբուքի լրահոսում, գրեթե համոզված եմ, որ ծնողներն ու հարազատներն են պոկում իրենց երեխաների ու ամուսինների նկարները, որ չպղծվեն»։

Արցախցիները գիտակցում են, թե ինչ ապագայի մասին է խոսքը, եթե Արցախի իշխանությունները գնում են բանակցությունների ու ամենապարտվողական պահանջները շալակած գալիս։ «Եթե այդ ամենին պիտի համաձայնեին, ինչո՞ւ ինը-տասը ամիս շարունակ այդ մարդկանց այդ տառապանքների, զրկանքների դատապարտեցին սուտ կոչերով, թե պայքարում ենք, մինչեւ վերջ պայքարելու ենք եւ այլն, այն դեպքում, երբ Սամվել Բաբայանը ժամանակին ասում էր, որ պայքարելը սուտ միֆ է, պետք է գնալ բանակցության, փոխհամաձայնության, փոխվստահություն ստեղծել Ադրբեջանի հետ, որ գոնե Լեռնային Ղարաբաղի մարզի սահմաններում, թեկուզ Ադրբեջանի կազմում, ինչ-որ ինքնավարություն ձեռք բերվի: Իր նպատակը դա էր»,- ասաց Լալայանը։

Արցախի Ազգային ժողովի չորս քաղաքական ուժերը, նաեւ Ռուբեն Վարդանյանը հայտարարում էին, որ պայքարում են, սակայն որեւէ ծրագիր չունեին։ «Առանց ծրագիր` ժողովրդին հասցրին այս վիճակին։ Ու հիմա ժողովրդին գյուղերից բերել-հասցրել են մայրաքաղաքի նկուղները, նախկին-ներկա նախագահներից ոչ մեկը հարկ չի համարել գնա տեսնի՝ իր ժողովուրդն ինչ վիճակի մեջ է։ Իսկ այդ ժողովուրդը տասն ամիս քաղցի, ցրտի պայմաններում, հասկանալի է, թե որքան առողջական խնդիրներ կունենա: Անզոր վիճակում հայտնված ժողովրդից ո՞նց կարելի է չհետաքրքրվել, թե ոնց օգնեն այդ ժողովրդին»,- նշում է արցախցի հասարակական գործիչը։

Նա հարցնում է` ի՞նչ տարածքային ամբողջականության մասին է խոսում Ազգային ժողովի նախագահը, երբ Արցախի 70 տոկոսը չկա, ի՞նչ քաղաքացիների իրավունքների մասին է խոսում, ԱԺ ամբիոնից երդվում, երբ որ այդ քաղաքացին տեղաշարժի հնարավորություն չունի։ Նա կարծում է, որ իշխանությունների պոպուլիզմի հետեւանքով այս իրավիճակն առաջացավ, ու քաղաքական ուժերից ոչ ոք իրավիճակից ելք չառաջարկեց։ «Ի՞նչ քաղաքացիների ազատության մասին է խոսում, երբ ես` երկրի քաղաքացիս, չորս ամիս մնացել եմ դուրսը` առանց փաստաթղթերի, առանց հագուստի, առանց ոչ մի բանի, թուրքը հիմա հասել է իմ տուն, ու ես չեմ կարողանում գնալ-հասնել իմ տուն։ Ի՞նչ ազատությունների եւ իրավունքի մասին է երդվում նախագահը, որ կպաշտպանի։ Դրա համար ես չգիտեմ, թե այս քաոսից ոնց ենք դուրս գալու, բայց հույս ունեմ, որ իրենք կպատժվեն` եթե ոչ մարդկային դատարանի առաջ, Աստծո դատարանը չի ուշանալու։ Որովհետեւ այս աստիճանի պիղծ, սրբապղծություն, դավաճանություն անհնար է, որ երկնային դատաստանի կողմից չպատժվի ու՝ շատ շուտով»,- եզրափակեց Բելլա Լալայանը։
 

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են առաջիկա շաբաթներին Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունըՍամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. ՓաշինյանՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» «Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները«Հրապարակ». Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ» «Իրավունք». Սյունեցի պատգամավորները տեղները չեն գտնում«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
Ամենադիտված