Էթնիկ զտումներ ՊԵԿ-ում. Շահեն Համբարձումյանը կրկին հեռացվեց
ԻրավունքArmLur.am-ի տեղեկություններով՝ վերջերս պաշտոնից ազատվել է ՊԵԿ Երևան քաղաքի օպերատիվ-
հետախուզության վարչության պետ Շահեն Համբարձումյանը։
Հիշեցնենք, որ Համբարձումյանն այն կադրն է ՊԵԿ-ում, ում մի քանի անգամ ընդունել և հեռացրել են։ Ծագումով սևանցի Համբարձումյանը համակարգում հայտնվել է ԱԱԾ նախկին պետ Կարլոս Պետրոսյանի հովանավորչությամբ, վերջինիս մերձավորն է։
ArmLur.am-ը փորձեց ՊԵԿ-ից ճշտել այս տեղեկությունները և մեզ խոստացան ինֆորմացիան ճշտել ու պատասխանել։
Հավելենք նաև, որ Համբարձումյանը վաղուց է աշխատում ՊԵԿ-ում, պարզապես տարբեր հաստիքներով, սկզբում ՀՀ ԿԱ ՊԵԿ Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների թիվ 5 բաժնի պետի տեղակալ, ապա ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 3 բաժնի պետ և այսպես շարունակ։