Ոստիկանները հրապարակից բերման ենթարկեցին անչափահասներին
ՀասարակությունԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Քիչ առաջ ոստիկանները բռնի ուժ կիրառելով մայթերից բերման ենթարկեցին անչափահասների։ Իմ հանդեպ ևս կիրառվեց բռնություն։
Անտեսելով մեր բազմաթիվ հորդորները՝ զերծ մնալու անչափահասների հանդեպ բռնությունից, ոստիկանությունը շարունակում է անթույլատրելի գործելաոճը»։