Կրեմլում ակնկալում են, որ Փաշինյանը կմասնակցի հոկտեմբերի 13-ին կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին
Արտաքին ՔաղաքականՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին կարող է մասնակցել տեսակապի միջոցով։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդաշար համար մեկնաբանության մեջ, որը հրապարակել է լրագրող Պավել Զարուբինն իր Telegram–յան ալիքում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Չգիտեմ՝ Փաշինյանը կգա՞ այնտեղ, իմ կարծիքով՝ տեղեկություններ կան, որ նա կլինի տեսակոնֆերանսի միջոցով»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը՝ պատասխանելով հարցին, թե նախատեսվո՞ւմ է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Փաշինյանի միջև Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովում։