Դրեյքն առողջական խնդիրներ ունի
ԱյլՌեփեր Դրեյքը հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով ընդմիջում է վերցնում։ Նրա խոսքերը փոխանցում է Daily Mail-ը։
36-ամյա կատարողի խոսքով՝ ինքը երկար տարիներ տառապում է աղեստամոքսային տրակտի հիվանդությամբ։ Սակայն ռեփերն ինքը չի հստակեցրել ախտորոշումը։
«Առաջին հերթին պետք է կենտրոնանամ առողջությանս վրա։ Այսպիսով, ես կարճ ժամանակով փակում եմ ստուդիայի դուռը: Միգուցե մեկ տարի կամ ավելի... գուցե մի փոքր ավելի երկար»,- ասել է Դրեյքը: