Ավտովթար՝ Երևանում. կա 5 վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Բաբաջանյան փողոցում, բախվել են 24-ամյա Արմեն Հովհաննիսյանի վարած Toyota Camry մակնիշի և 47-ամյա Էրիկ Թուխիկյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Աղբյուրը հայտնում է, որ բախման հետևանքով Toyota-ն հայտնվել է բաժանարար գոտում՝ կանաչ զանգվածի վրա, ավտոմեքենաներից մեկի անվահեծանն էլ կոտրվել է։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը