Ադրբեջանում հայտարարել են, թե իբր ականի երկու պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ և տուժած
Ադրբեջան
Ադրբեջանի Չայլու գյուղի տարածքում, որը 1992 թվականից գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո, ականի պայթյունի հետևանքով մահվան դեպք է արձանագրվել, հայտնել է Ադրբեջանի ՆԳՆ-ն:
Նշվում է, որ իբր մեկ այլ քաղաքացի էլ ականի պայթյունից վնասվածքներ է ստացել Թարթառի շրջանում. Զամեդդին Հասանլին ոտքի վնասվածք է ստացել և հոսպիտալացվել։
Ադրբեջանի ԱԳՆ–ն, ինչպես միշտ, շտապել է դրանում մեղադրել Հայաստանին․ «Միջազգային հանրությունը պետք է ստիպի Հայաստանին հանձնել ականապատ դաշտերի քարտեզները», - ասել են գերատեսչությունում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)