ԱՄՆ-ում կատուն պատահաբար անջատել է պետական IT–համակարգը
ԱյլԱՄՆ-ում կատուն ցատկել է տիրոջ ստեղնաշարի վրա և ջնջել տվյալները Կանզասում վետերանների գործերով բժշկական կենտրոնից, գրում է The Register-ը։ Համակարգի ֆունկցիոնալությունը վերականգնելու համար մասնագետներից պահանջվել է մոտ չորս ժամ։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել կենտրոնի ՏՏ տնօրենի և բաժնի ներկայացուցիչների միջև հեռախոսազրույցի ժամանակ։ Զրույցին մասնակցել է մոտ 100 մարդ՝ կապալառուներ, աշխատակիցներ և մատակարարներ։ Զանգի ժամանակ կոնֆերանսին հրավիրված տեխնոլոգներից մեկն ասել է, որ երբ ինքը ստուգում էր բժշկական կենտրոնի սերվերները, իր կատուն ցատկել է ստեղնաշարի վրա և պատահաբար ջնջել բոլոր տվյալները։
Կենտրոնի խոսնակ Թերենս Հեյսը հաստատել է, որ իրենց մոտ խափանում է տեղի ունեցել կատվի պատճառով:
«Համակարգը վերականգնվել է չորս ժամվա ընթացքում»,- ասվում է հայտարարության մեջ։