Ռուս դիվանագետները դեսպան Կոպիրկինի գլխավորությամբ կայցելեն Սյունիքի մարզ
Արտաքին ՔաղաքականՀայաստանը ծանր վիճակում է նավթամթերքների սակավության պատճառով, Ռուսաստանը Երևանի պահանջով սկսել է հանրապետություն մատակարարել 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզվառելիք։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Ի պատասխան Հայաստանի ղեկավարության խնդրանքի՝ Ռուսաստանը սկսել է մատակարարել հանրապետությանը անհրաժեշտ նավթամթերքը, խոսքը 15 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզելային վառելիքի մասին է։ Ինչպես հայտնի դարձավ գործընկերների խնդրանքից, Հայաստանում այս ոլորտում իրավիճակը հեշտ չէ»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հաջորդ շաբաթ ռուս դիվանագետները Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ կայցելեն Սյունիքի մարզ՝ մարզային իշխանությունների հետ միասին պարզելու հրատապ կարիքները։ «Այդ աշխատանքը կշարունակվի նաև այլ շրջաններում, որտեղ գտնվում են տեղահանվածները», - եզրափակել է ՌԴ ԱԳՆ-ն։