21-ամյա վարորդը մեքենայով մխրճվել է հեղուկ գազալցակայանի տարածք
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 22:10-ի սահմաններում 21-ամյա Աշոտ Պետրոսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել հեղուկ գազալցակայանի տարածք՝ բախվելով գազալցակայանի լիցքավորման հաշվիչ սարքին։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը