Սքարլեթ Յոհանսոնը պատմել է, թե ինչպես է պայքարել դեմքի պզուկների դեմ
ԱյլԱմերիկացի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը խոսել է պզուկների դեմ պայքարի մասին։ Այս մասին հայտնում է Stylist-ը։
Սքարլեթ Յոհանսոնը հարցազրույցն սկսել է՝ բացահայտելով իր սլացիկ կազմվածքի գաղտնիքը։
«Ես պիլատեսով եմ զբաղվել վերջին ութ տարիների ընթացքում և կարծում եմ, որ դա հրաշալի է: Նախկինում ես հիմնականում պարզապես քաշ էի բարձրացնում, բայց ինչ-որ պահի իմ վերականգնումը նախկինի պես չէր»,- ասել է Յոհանսոնը:
Նա նաև խոստովանել է, որ երկար ժամանակ պայքարել է դեմքի պզուկների դեմ։
«Այն ժամանակ ես օգտագործում էի այն բոլոր արտադրանքները, որոնք ինձ խորհուրդ էին տալիս ու գովազդում։ Ես անցա պզուկներիցս ազատվելու ցիկլերի միջով, բայց հետո կարմրությունն ու գրգռվածությունը նորից հայտնվեցին: Անկոտրում շրջան էր։ Երբ ես մոտ 20 տարեկան էի, սկսեցի խոնավացնել մաշկս, և մեկ շաբաթ անց այն բոլորովին այլ դարձավ»,- եզրափակել է դերասանուհին։